423.85
4.07
402.21
+13
Եղանակը Երևանում
Հայ

Ֆինանսատնտեսական ճգնաժամը երևան հանեց Հայաստանի տնտեսության առավել թույլ կողմերն ու նշեց դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը. ՀՀ վարչապետ

19:54
25 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Գլոբալ ֆինանսատնտեսական ճգնաժամը երևան հանեց Հայաստանի տնտեսության առավել թույլ կողմերն ու նշեց դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը, ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամը, լինելով աննախադեպ ազդեցության իր ծավալով ու տեմպերով, չէր կարող շրջանցել Հայաստանն ու չազդել նրա վրա: Եվ մենք ձեռնարկեցինք բոլոր անհրաժեշտ միջոցները դրա հաղթահարման համար: Ճգնաժամը երևան հանեց Հայաստանի տնտեսության առավել թույլ կողմերն ու նշեց դիվերսիֆիկացիայի անհրաժեշտությունը»,- նշեց նա:  

Վարչապետի խոսքերով, դիվերսիֆիկացիա ապահովող ուղղությունների շրջանում անհրաժեշտ է առանձնացնել այն ոլորտները, որտեղ Հայաստանը մրցակցային առավելություններ ունի,  օրինակ ՏՏ, գյուղատնտեսություն, գյուղատնտեսական արտադրանքի վերամշակում և դրա արտահանում, լեռնահանքային ոլորտ:

Միևնույն ժամանակ, կառավարության ղեկավարը հավելեց, որ առայժմ վաղ է ամփոփել 2009թ.-ը, և դեռևս ժամանակ է պետք ընթացիկ տարում տեղի ունեցած գործընթացների ավելի խոր հետազոտության ու հանրապետության առաջ կանգնած մարտահրավերի որոշման համար: 

Ըստ վարչապետի, 2009թ.-ը լի էր տարբեր փորձություններով ու ցույց տվեց դրանց հաղթահարման ՀՀ հնարավորությունները: Միևնույն ժամանակ, Սարգսյանն ասաց, որ չնայած կառավարության ու հակաճգնաժամային միջոցների հասցեին շատ քննադատություն է հնչել, այնուամենայնիվ արդյունքները ցույց են տվել վարած քաղաքականության ճիշտ լինելը:  

«2009 թ.-ին պետությունը 900 մլրդ դրամ է ծախսել այն դեպքում, որ 2008 թ.-ին ծախսերը կազմել են 810 մլրդ դրամ: Սակայն 2008 թ.-ին մենք ունեցել ենք տնտեսական աճ, իսկ 2009 թ.-նն ավարտում ենք գրեթե 15 տոկոսանոց անկմամբ»,- ընդգծեց Սարգսյանը:

ՀՀ կառավարության ղեկավարը հայտնեց, որ հավելյալ օտարումները 2009թ.-ին թույլ տվեցին խթանել տնտեսության որոշ ոլորտների զարգացումն ու մարտահրավերներին դիմակայելը, 16 տոկոսով բարձրացնել կնեսաթոշակները և 11 տոկոսով՝ աշխատավարձերը:

Ճգնաժամային տարում, նախնական տվյալներով, ստեղծվել է ավելի քան 3 հազար աշխատատեղ, լայնամասշտաբ վերականգնողական աշխատանքներ են տարվել աղետի գոտում, որոնք կշարունակվեն նաև 2010 և 2011 թվականներին: Նաև, նրա խոսքով, կառուցվել է գյուղական և հանրապետական նշանակության 415 կմ ճանապարհ, 300 կմ ջրատար:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի
14:05
02 Հոկտեմբերի 2023
Ռուբեն Վարդանյանը զավակները հայտարարություն են տարածել
Արցախի նախկին պետնախարար, հասարակական գործիչ, բարերար  Ռուբեն Վարդանյանի զավակները հանդես են եկել հայտարարությամբ
11:34
02 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ կոնգրեսական. անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
ԱՄՆ կոնգրեսականը հայտարարել է, որ անհրաժեշտ է զինել Հայաստանը` ներխուժումը զսպելու համար
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ