ՀՀ վարչապետը մանկության տարիներին երազել է ԿռԱԶ-ի վարորդ դառնալ

25.12.2009, 18:25
ՀՀ վարչապետը մանկության տարիներին երազել է ԿռԱԶ-ի վարորդ դառնալ

ԵՐԵՎԱՆ, 25  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը մանկության տարիներին երազել է ԿռԱԶ բեռնատարի վարորդ դառնալ:

«60-ականներին, երբ Երևանում հայտնվեցին մեծ մեքենաներ, մեզ՝ երեխաներիս համար, դա մեծ ուրախություն էր: Այն ժամանակ Երևանում կառուցվում էր «Անի» հյուրանոցը, որի բակում մենք խաղում էինք, և մեզ համար ցնցող էր, երբ մենք շինարարության ժամանակ տեսանք բեռնատար մեքենաներ»,- ասաց Սարգսյանը ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:  

«Ես նայում էի այդ մեքենաներին ու երազում ԿռԱԶ-ի վարորդ դառնալ: Իմ երազանքը այդ հրաշալի մեծ մեքենայի ղեկին նստելն ու վարելն էր»,- նշեց հայկական կառավարության ղեկավարը:

Ըստ նրա, հայ երեխաները այն ժամանակ լպիրշ չէին ու գլուխ էին գովում խաղալիքների քանակով, համապատասխանաբար, և երազանքներն էին ավելի համեստ: -0-