Վարչական աշխատակազմը Հայաստանում անարդյունավետ է աշխատում և կարող է կրճատվել 30 տոկոսով. վարչապետ

25.12.2009, 17:48
Վարչական աշխատակազմը Հայաստանում անարդյունավետ է աշխատում և կարող է կրճատվել 30 տոկոսով. վարչապետ

ԵՐԵՎԱՆ, 25  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում վարչական աշխատակազմը անարդյունավետ է աշխատում, կարծում է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:

«Մեր վարչական աշխատակազմը անարդյունավետ է աշխատում, և իմ կարծիքով, մենք կարող ենք կրճատել այն 30 տոկոսով: Բայց աշխատակազմի կրճատումը շատ բարդ գործընթաց է, որը մեզնից նվազագույնը հինգ տարվա ծանր աշխատանք կպահանջի»,- ասաց վարչապետը ուրբաթ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ:

Ըստ նրա նման կրճատում արդեն տեղի ունեցել է ՀՀ ԿԲ-ում  և ներկայում ԿԲ-ում աշխատում է երիտասարդ, բարձր վարձատրվող աշխատակազմ: Ընդ որում Սարգսյանը հիշեցրեց, որ այդ գործընթացի իրականացումը ԿԲ-ում հանդիպել է որոշ աշխատակիցների դիմադրությանը:  

Վարչապետը կարծում է, որ վարչական աշխատակազմի աշխատանքի նոր սկզբունքների ներմուծումը ենթադրում է ժամանակ առ ժամանակ սեմինարների անցկացում և մշտական կրթություն:

«Մենք պետք է խուսափենք նրանցից, ովքեր սովորելու հակում չունեն, ովքեր վատ են վերաբերվում դասախոսություններին: Նման մարդիմ վտանգավոր են հասարակության համար: Վատ է ոչ թե այն, որ նրանք չեն ուզում սովորել, այլ նրանց դիմադրումը սովորելուն: Հենց սա ազգային հանցագործություն է, քանի որ այսպիսով ցրում ենք ազգի ներուժը»,- կարծում է Սարգսյանը: -0-