Հայ մաքսավորները կանխել են երկիր ավելի քան կես տոննա մաքսանենգ հագուստի ներկրման փորձը

25.12.2009, 10:32
Հայ մաքսավորները կանխել են երկիր ավելի քան կես տոննա մաքսանենգ հագուստի  ներկրման փորձը

ԵՐԵՎԱՆ, 25 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ստացված օպերատիվ ամփոփագրի համաձայն՝ հայ մաքսավորները հայտնաբերել են ավելի քան կես տոննա մաքսանենգ հագուստ, որը փորձում էին Հայաստան ներկրել ավտոմեքենայի անվադողերի մեջ:

Ինչպես հինգշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ պետեկամուտների կոմիտեի մամուլի ծառայությունից, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Դեբեդ գետի ափին և Պտղավան գյուղին կից ծառածածկ հատվածում հայտնաբերվել է կես տոննայից ավել ապրանք:

Ընդ որում, մաքսանենգ ապրանքը տեղափոխելու արտասովոր տարբերակ էր ընտրվել. 650կգ հագուստը թաքցված է եղել բեռնատար ավտոմեքենայի անվադողերի ռետինե օդախցիկների, այլ կերպ ասած`«կամերի» մեջ:

 

Մաքսանենգ ապրանքն առգրավվել է, հանգամանքները ճշտվում են: Կատարվում է հետաքննություն, որը վարում է ՀՀ ՊԵԿ հետաքննության վարչությունը:-0-