Հայաստանում դեկտեմբերի 1-23-ն ընկած ժամանակահատվածում ՃՏՊ-ի զոհ է դարձել 19 մարդ

24.12.2009, 12:21
Հայաստանում դեկտեմբերի 1-23-ն ընկած ժամանակահատվածում ՃՏՊ-ի զոհ է դարձել 19 մարդ

ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում դեկտեմբերի 1-23-ն ընկած ժամանակահատվածում ՃՏՊ-ի զոհ է դարձել 19 մարդ, հաղորդում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:

«Նշված ժամանակահատվածում տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային 123 պատահար, որոնց զոհ է դարձել 19 մարդ, ևս 154-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել»,- ասված է հաղորդագրության մեջ:

2008թ. նույն ժամանակհատվածում գրանցվել է ՃՏՊ 161 դեպք, որոնց զոհ է դարձել 32 մարդ և վիրավորվել 216-ը:-0-