Պայթյուն է տեղի ունեցել «ՄԱՊ» հայկական գործարանի՝ Արմավիրի մարզի Լենուղի գտնվող արտադրամասերից մեկում, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տեղեկացրեցին ՀՀ փրկարար ծառայությունից:
Դեպքը տեղի է ունեցել նախօրեին երեկոյան: Պայթյունի հետևանքով փլուզվել է արտադրամասի պատերից մեկը:
Պայթյունի հետևանքով տուժել են ձեռնարկության չորս աշխատակիցները: 30-ամյա Հերմինա Խաչատրյանը և 22-ամյա Դավիթ Աբաջյանը կոտրվածքներով տեղափոխվել են Մեծամորի հիվանդանոց, իսկ 22-ամյա Գոռ Աբրահամյանը և 21-ամյա Մելիք Հարթենյանը տարբեր վնասվածքներով` Երևանի այրվածքների կենտրոն:
Ըստ բժիշկների, Աբրահամյանի վիճակը ծանր է, իսկ Հարթենյանի վիճակը գնահատվում է միջին ծանրության:-0-