Անկարան հայտարարում է, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ Երևանի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել. թերթ

24.12.2009, 11:29
Անկարան հայտարարում է, որ առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման՝ Երևանի հետ հարաբերությունները չեն կարող կարգավորվել. թերթ

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն նախօրեին Բրյուսելում հայտարարել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծման՝ Երևանի հետ հարաբերությունների կարգավորում հնարավոր չէ, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը:

«Բոլորը պետք է հաշվի առնեն սա: Ժամկետների առումով ճնշում չպետք է լինի», - հայտարարել է Դավութօղլուն:

Ինչպես հաղորդում է թերթը, մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունն այն մասին, որ հայ-թուրքական արձանագրությունների տակ Երևանի ստորագրությունը կարող է ետ կանչվել՝ Դավութօղլուն հայտարարել է, որ հայկական իշխանությունները պետք է խուսափեն բացասական սցենարներից և մինչև հաջորդ տարվա մարտ արձանագրությունները չվավերացնելու դեպքում Անկարայի հետ երկխոսություն դադարացնելու սպառնալիքներ չներկայացնեն:

Նրա խոսքերով, մինչև արձանագրությունների ստորագրումը եղած վիճակին վերադառնալը շահեկան չէ կողմերից ոչ մեկին:-0-