Երևանում կայացավ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գրքի շնորհանդեսը

23.12.2009, 18:30
Երևանում կայացավ «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի գրքի շնորհանդեսը

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Երևանում կայացավ ստամբուլյան հայալեզու «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի գրքի գրաշարի «Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» առաջին գրքի հայերեն թարգմանության շնորհանդեսը: Հրանտ Դինքը շուրջ 3 տարի առաջ սպանվեց սեփական թերթի գրասենյակի մոտ:  

Շնորհանդեսը չորեքշաբթի կայացավ ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտում:

Ինչպես հայտնեց գրքի թարգմանիչ, թուրքագետ Մկրտիչ Սոմունջյանը, Հրանտ Դինքի գրքի թուրքական թարգմանությունը լույս է տեեսլ 2008թ.-ին հայ լրագրողի մահից մեկուկես տարի անց:

«Գիրքը հեղինակի անձնական կարծիքն է ներկայացնում, հայ-թուրքական հարաբերությունների մասին նրա պատկերացումներն ու խոհերը, որոնց շնորհիվ մենք հնարավորություն ենք ստանում ոչ այնքան խոսել նրա մահվան, այլև այն մասին, թե ինչպես և ինչ էր մտածում ազատության հայ մեծ մարտիկը և թե ինչ նա թողեց իր ետևից»,-ասաց Սոմունջյանը:   

Նրա խոսքերով, ներկայացված գրքում Դինքը նկարագում է միանգամայն նոր մոտեցում հայ-թուրքական հարաբերությունների ընդհանուր ապագայի կառուցման և երկու ժողովուրդների միջև անցյալի վերքերի բուժման առնչությամբ:

Իր հերթին ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ընդգծեց Դինքի մեծ դերը հայ ժողովրդի կյանքի ու պատմության մեջ:  

«Դինքը միշտ ձգտել է նրան, որ տարածաշրջանում խաղաղություն ու կայունություն լինի, որպեսզի Թուրքիան ճանաչի Հայերի ցեղասպանությունը, քանի որ հասկանում էր, որ դրա հետ է կապված հայ-թուրքական հարաբերությունների ապագան: նա միշտ կմնա հայ ժողովրդի սրտում»,- ասաց Հակոբյանը:  

Երևանյան մամուլի ակումբի ղեկավար Բորիս Նավասարդյանը հույս հայտնեց, որ Դինքի գործունեությունը չի կարող անավարտ մնալ, այդ իսկ պատճառով  նրա կարծիքներն ու խոհերը, ըստ նրա, պետք է հասկացված ու շարունակելի լինեն:

«Մենք պետք է ճանաչենք ու չմոռանանք այն մարդկանց, ովքեր իրենց համեստ փառքով շատ բան են արել Հայրենիքի ու հայ ժողովրդի համար»,- ընդգծեց Նավասարդյանը:

Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի խոսքերով, անհրաժեշտ է ոչ միայն հիշել Հրանտ Դինքին, այլև կարդալ ու ընկալել նրա ստեղծագործությունները: «Մենք պետք է ոչ միայն ճանաչենք նրան, այլև ճանաչենք նրա մտքերն ու գաղափարները, քանի որ նա մեծ մտավորական էր»,- կարծում է Իսկանդարյանը:

Միևնույն ժամանակ «Ժառանգություն» ընդդիմադիր կուսակցության խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը Հրանտ Դինքին փոքր օազիս ու խաղաղության մարտիկ անվանից թուրքական պետությունում՝ ընդգծելով նրա բարձր մտավոր կարողությունները, նվիրումը հայկական ավանդույթներին ու ծեսերին և արդարության անսահման ձգտումը:  

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը բարձր գնահատեց գրքի դերն ու նշանակությունը:

«Այսօր ներկայացվում է հայ մեծ մտավորականի, ազատության ու արդարության մարտիկի գիրքը, որը զոհվեց հանուն արդարության: Այս գիրքը նվիրված է հայ ժողովրդի մեծ զավակ Հրանտ Դինքին»,- ընդգծեց արևելագետը:

«Երկու մոտ ժողովուրդ, երկու հեռու հարևան» գրքի հայերեն թարգմանության տպաքանակը 1000 նմուշ է կազմում: -0-