431.08
4.38
402.99
+4
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանի ղեկավարության ծայրահեղ ազգայնական քաղաքականությունը կարող է նոր հակամարտությունների հանգեցնել. փորձագետ

10:58
23 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 23 դեկտեմբերի. /Նովոստ-Արմենիա/. Վրաստանի ղեկավարության ծայրահեղ ազգայնական քաղաքականությունը կարող է նոր հակամարտությունների հանգեցնել, երեքշաբթի Մոսկվա-Երևան-Թբիլիսի տեսակամուրջի ընթացքում հայտարարարել է Հայաստանի ազգային նոր պահպանողական շարժման նախագահ Էդուարդ Աբրահամյանը:

«Վրաստանի ղեկավարության, Մերաբաշվիլու (ներքին գործերի նախարար) և Սահակաշվիլու արմատական, ծայրահեղ ազգայնական քաղաքականությունը միանշանակ կարող է հանգեցնել նոր հակամարտությունների հարևանների հետ», - հայտարարել է Աբրահամյանը:

Նրա խոսքերով՝ Վրաստանի հասարակությունը պետք է գիտակցի, որ իրականացվող քաղաքականությունը կործանարար է, քանի որ Սահակաշվիլին անձամբ չի կռվելու նոր պատերազմների ժամանակ, կռվելու է հասարակությունը:

«Անհրաժեշտ է այսօր դադարեցնել այդ ծայրահեղ-ազգայնական քաղաքականությունը և պահպանել Կովկասի խաղաղությունը», - ասել է շարժման  առաջնորդը:

Աբրահամյանը նշել է վրացական իշխանությունների քաղաքականության անթաքույց հակահայկական ուղղվածությունը՝ մասնավորապես ընդգծելով ջավախահայերի վիճակը:

«Այսօր Ջավախքի տարածքում հայերը, լինելով Վրաստանի քաղաքացիներ, ամբողջովին զրկված են սեփական պատմությունն ու մշակույթը ուսումնասիրելու, մայրենի լեզվով լուրեր լսելու հնարավորությունից», - ասել է նա:

Աբրահամյանը նաև նշել է, որ անկախ Վրաստանի տարածքում տեղի է ունենում հայկական պատմամշակութային հուշարձանների մեթոդական ոչնչացում և «վրացականացում»:

Ջավախքը գտնվում է Հայաստանի, Վրաստանի և Թուրքիայի սահմանների հատման կետում։ Այնտեղ բնակչության գերակշիռ մասը (տարբեր տվյալներով՝ 91-ից 97%) հայեր են։ Սամցխե-Ջավախեթի միացյալ երկրամասի բնակչությունը 238 հազար է։

Սամցխե-Ջավախեթի միացյալ երկրամասի բնակչությունը 238 հազար է, որից 53 տոկոսը հայեր են։ Ընդ որում այնպիսի շրջաններում, ինչպիսիք են Ախալքալակը, հայերը բնակչության 91,3 տոկոսն են կազմում, իսկ Նինոծմինդա շրջանում՝ 89,6 տոկոս։ --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:44
07 Դեկտեմբերի 2023
Չեմ բացառում, որ հայեր կգնան, Ադրբեջանում կապրեն, ադրբեջանցիներն էլ կգան, Հայաստանում կապրեն. Ալեն Սիմոնյան
Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ հայերը կգնան ապրելու Ադրբեջան, իսկ ադրբեջանցիները կգան Հայաստան
11:49
06 Դեկտեմբերի 2023
RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
Ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան