417.4
4.02
393.4
+13
Եղանակը Երևանում
Հայ

«Ժառանագությունը» կներկայացնի հայ-թուրքական արձանագրությունների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխանության մասին իր եզրակացությունը

16:05
22 Դեկտեմբերի 2009

«Ժառանագություն» ընդդիմադիր կուսակցությունը հայ-թուրքական արձանագրությունների՝ Հայաստանի Սահմանադրությանը համապատասխան լինելու մասին իր եզրակացությունը կներկայացնի, երեքշաբթի լրագրողներին ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը: ՀՀ Սահմանադրական դատարանը հունվարի 12-ին կսկսի հայ-թուրքական արձանագրությունների քննարկումը:   

«Հարցը Սահմանադրական դատարանում քննելու առնչությամբ խմբակցությունն աշխատում է այն ձևակերպումների ուղղությամբ, թե որքանով են արձանագրությունները համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը: Անկախ Սահմանադրական դատարանի որոշումից՝ կուսակցությունը կհրապարակի արձանագրությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության մասին իր դիրքորոշումը»,- ասաց Սաֆարյանը:

Միևնույն ժամանակ, նրա խոքերով, կուսակցությունը կարևորում է բնակչության շրջանում արձանագրությունների բովանդակությանը ծանոթանալու աշխատանքի անցկացումը:

«Կարծում եմ, որ հասարակությունը կարիք ունի դիրքորոշում ձևավորելու, և նրան պետք է օգնել կողմնորոշվել, քանի որ շատերը իշխանությունների ներկայացրած ոչ ստույգ տեղեկատվության պատճառով գտնվում են շփոթության մեջ: Իշխանությունները արձանագրությունները սահմանափակում են բացառապես հայ-թուրքական սահմանի բացմամբ, ինչը հեռու է իրականությունից»«- ասաց Սաֆարյանը:

Նա նշեց, որ կուսակցությունն ակտիվ աշխատանքներ է տարել և այցելել մարզեր 2009 թ.-ին ու մտադիր է շարունակել հանդիպումները հասարակության հետ՝ տանելով բացատրական աշխատանքներ՝ «մինչև արձանագրությունների վավերացման հարցով դատական որոշում ընդունվի»:

Միևնույն ժամանակ նա հայտնեց, որ կուսակցության մոտակա նիստի ընթացքում կքննարկվի կուսակցության՝ հայ-թուրքական արձանագրությունների ընդունմանը դեմ ուղղված զանգվածային ակցիաներին մասնակցելու հարցը:

«Հասարակությունը պարտավոր է արտահայտել սեփական կարծիքն ու դիրքորոշումը ինչպես Սահմանադրական դատարանում հարցի քննելու օրը, այնպես էլ հայ-թուրքական արձանագրությունների՝ խորհրդարանում վավերացնելու օրը: Կուսակցությունը շարունակում է դիրքորոշումների ակտիվ դրսևորման կողմնակից մնալ, սակայն զանգվածային ակցիաներին մասնակցելու հարցը առայժմ որոշված չէ»,- ասաց Սաֆարյանը: --0--

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
Ամենակարդացվող
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
22:09
29 Սեպտեմբերի 2023
Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ալիևին
ՀՀ առողջապահության նախկին նախարար, ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը բաց նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին
16:36
29 Սեպտեմբերի 2023
Տրանսպորտային հաղորդակցությունների զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար. Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ տրանսպորտային հաղորդակցությունների, լոգիստիկայի զարգացումը կարևոր է Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի համար
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը