Հայաստանի նախագահը դեսպանների է նշանակել Աֆղանստանում և Թուրքմենստանում

22.12.2009, 12:44
Հայաստանի նախագահը դեսպանների է նշանակել Աֆղանստանում և Թուրքմենստանում

Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 21-ին հրամանագիր է ստորագրել Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վասիլի Ղազարյանին, համատեղության կարգով, Աֆղանստանի Իսլամական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան նշանակելու մասին (նստավայրը` Աստանա), տեղեկացնում է երկրի  ղեկավարի մամուլի ծառայությունը:

Նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով Թուրքմենստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վլադիմիր Բադալյանը, համատեղության կարգով, նշանակվել է Տաջիկստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Աշգաբատ):-0-