Դեկտեմբերի 15-19-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակին նվիրված սպորտային մարմնամարզության միջազգային մրցաշարին Հայաստանի հավաքականը գրավեց 4-րդ տեղը:
Ինչպես ասվում է հանրապետության սպորտի ու երիտասարդության հարցերի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ, մրցաշարին մասնակցում էին հայաստանցի չորս մարմնամարզիկներ` Վահագն Ստեփանյանը, Արթուր Դավթյանը, Դավիթ Ավետիսյանը և Վահան Վարդանյանը:
«Վահան Վարդանյանը նժույգ վարժությունում արժանացել է ոսկե մեդալի, իսկ ազատ վարժությունում` արծաթե մեդալի»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Արթուր Դավթյանը հենացատկ վարժությունում դարձել է արծաթե մեդալակիր:
Թիմային հաշվարկով Հայաստանը զբաղեցրել է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը: -0-