A/H1N1 գրիպով հիվանդների թիվը Հայաստանում հասել է 104-ի. Առողջապահության նախարարություն

21.12.2009, 17:38
A/H1N1 գրիպով հիվանդների թիվը Հայաստանում հասել է 104-ի. Առողջապահության նախարարություն

ԵՐԵՎԱՆ, 21  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում անցած հանգստյան օրերին A/H1N1 վիրուսով հիվանդացության ևս երեք դեպք է արձանագրվել։ Այսպիսով, 2009թ. դեկտեմբերի 21-ի դրությամբ Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է գրիպի A/H1N1 վիրուսային վարակի լաբորատոր հաստատված 104 դեպք, տեղեկանում ենք հանրապետության Առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։

A/H1N1 գրիպից մահանալու նոր դեպքեր Հայաստանում չեն արձանագրվել։

Ավելի վաղ տեղեկացվել է, որ հանրապետությունում հիվանդությունից մահացել է երկու մարդ, ընդ որում՝ նրանցից մեկը՝ հղի կին։

Հանրապետությունում շարունակվում է վարակի հետագա ներբերման և տարածման կանխարգելմանն ուղղված հակահամաճարակային միջոցառումների իրականացումը: -0-