Եվրանեստը չպետք է զբաղվի տարածաշրջանային հակամարտությունների քննարկմամբ, կարծում է ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:
«ՀՀ ԱԳՆ-ի հետ համատեղ ձևավորված մեր հանձնաժողովի կարծիքով, մեզ համար անընդունելի է, որ Եվրանեստը զբաղվի տարածաշրջանային հակամարտություններով»,- երկուշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Զոհրաբյանը:
Եվրանեստը Արևելյան գործընկերություն նախաձեռնության շրջանակներում ստեղծված միջխորհրդարանական վեհաժողով է, որն իրենից նախաձեռնության երկրների խորհրդարանների և Եվրախորհրդարանի ներկայացուցիչների միջխորհրդարանական ժողով է ներկայացնում:
Ինչպես նշեց Զոհրաբյանը, ներկայում Ադրբեջանը և ՎՈՒԱՄ ն են պնդում, որպեսզի Եվրանեստի իրավասության մեջ ընդգրկվի նաև տարածաշրջանային հակամարտությունների քննարկման հնարավորությունը:
Նրա խոսքերով, հայկական կողմը ներկայում իր առաջարկներ է պատրաստում Եվրանեստի գործունեության ձևաչափի, կազմակերպչական, տեխնիկական և ընթացակարգային հարցերի վերաբերյալ:
Զոհրաբյանն ասաց, որ անդամ-պետությունների առաջարկների քննարկման առնչությամբ առաջին աշխատանքային նիստն արդեն կայացվել է Ստոկհոլմում, իսկ երկրորդ նիստը կանցկացվի արդեն 2010թ.-ի հունվարին: -0-