ՀՀ-ում 2009թ. հունվար-նոյեմբերին գործազուրկների թիվը կազմել է 82,9 հազար մարդ՝ աճելով 11,6 տոկոսով

21.12.2009, 16:25
ՀՀ-ում 2009թ. հունվար-նոյեմբերին գործազուրկների թիվը կազմել է 82,9 հազար մարդ՝ աճելով 11,6 տոկոսով

Պաշտոնապես գրանցված գործազուրկների թիվը Հայաստանում 2009 թվականի հունվար-նոյեմբերին կազմել է 82,9 հազար մարդ։ 

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունից, հաշվետու ժամանակահատվածում 2008 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ գործազուրկների թիվն աճել է 11,6 տոկոսով։

Միաժամանակ, նոյեմբերին, 2009 թվականի հոկտեմբերի համեմատ, գործազուրկների թիվը կրճատվել է 0,1 տոկոսով։ -0-