430.04
4.36
402.66
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը և Թուրքիան ուղիղ տեղեկատվական կապեր հաստատելու կարիք ունեն. թուրքագետ

16:22
21 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 21  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի և Թուրքիայի տեղեկատվական բևեռների միջև ուղիղ և անմիջական կապեր հաստատելու կարիք կա, ասաց թուրքագետ Արտակ Շաքարյանը:

«2009թ.-ի ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում Հայաստանում և Թուրքիայում անցկացվել է երկու երկրի՝ միմյանց հանդեպ բացասական ուղղվածության աստիճանի մասին զուգահեռ հետազոտություն, և այդ հետազոտության հիմնական եզրակացությունը տարվում է դեպի այն, որ և թուրք, և հայ լրագրողները հիմնականում Հայաստանի մասին տեղեկատվություն են ստացել Ադրբեջանի ռուսալեզու կայքերից»,- երկուշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում ասաց նա:

Շաքարյանը պարզաբանեց, որ այդ նպատակների լուծմանը, ինչպես նաև հայ և թուրք ԶԼՄ-ների ներկայացուցիչների անաչառությանն է ուղղված է հատուկ նախագիծը, որն իրականացվում է «Եվրասիա-համագործակցություն» հիմնադրամի, Նորվեգիայի կառավարության և USAID ֆինանսական աջակցությամբ:

«Այս նախագծի շրջանակներում առաջին հանդիպումը կայացել է հոկտեմբերի 13-14-ին թուրքական Բուրսա քաղաքում, որին մասնակցել են հայ և թուրք առաջատար ԶԼՄ-ների 15 ղեկավարներ ու խմբագիրներ, և այդ հանդիպման ընթացքում քննարկվել են ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները»,- պարզաբանեց նա:

Ընդ որում, փորձագետը հավելեց, որ հետազոտության արդյունքում պարզվել է նաև, որ գոյություն ունի փոխադարձ հարցազրույցների լուրջ պակաս. թուրքական մամուլում կա հայկական կարծիքի դրսևորման պակաս, և ընդհակառակը, այդ իսկ պատճառով Բուրսայում որոշում է ընդունվել հնարավոր ամեն բան անել այդ բացը լրացնելու համար: 

Այս առնչությամբ Շաքարյանը նշեց, որ ընթացիկ տարվա դեկտեմբերի 17-20-ը Հայաստանում է գտնվել թուրք լրագրողների մի խումբ, որոնց համար ոչ միայն կազմակերպվել են սեմինար-քննարկումներ հայ-թուրքական հարաբերությունների կամ Ղարաբաղյան հիմնահարցի ու Թուրքիայում հայ միգրանտների վիճակի մասին, այլև հատուկ հարցազրույցներ ու հանդիպումներ Հայաստանի քաղաքական վերնախավի ներկայացուցիչների հետ, որոնց հետ թուրք լրագրողները անմիջական հարցազրույցներ անցկացնելու հնարավորություն են ստացել:

«Բացի այդ, թուրք լրագրողները հնարավորություն են ունեցել հայ-թուրքական հարաբերությունների մասին իրենց կարծիքն արտահայտելու այստեղ՝ Հայաստանում»,- պարզաբանեց նա՝ հավելելով, որ որոշ հեռուստաընկերությունների ուղիղ եթերում հարցազրույցներ են կազմակերպվել:

Որպես թուրք լրագրողների Հայաստան կատարած պատասխան այցի արդյունք՝ Շաքարյանն անվանեց այն, որ այսօրվա դրությամբ թուրքական մամուլում արդեն տպվել է շուրջ 30 հոդված, վերլուծական նյութ և Հայաստան կատարած այցից ստացած տպավորություն, և ավելացրեց, որ նման հրապարակումներ սպասվում են նաև ապագայում:  

«Հիմնականում նրանց հոդվածները լրատվական նյութեր են եղել՝ Հայաստանում ունեցած հանդիպումների մասին, և դրականն այն է, որ դրանցում չեն խեղաթյուրվել հայ պաշտոնատար անձանց խոսքերը: Այլ կերպ ասած, նրանք իսկապես անկեղծորեն փորձել են ներկայացնել հայ հասարակության կարծիքը հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ»,- ընդգծեց նա:

Հայաստանի ու Թուրքիայի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանն ու Ահմեդ Դավութօղլուն հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։ Հարաբերությունները բարդացան, երբ Անկարան սկսեց սատարել ադրբեջանական դիրքորոշմանը՝ ղարաբաղյան հարցում, և երբ Թուրքիան կտրուկ արձագանքեց Օսմանյան կայսրությունում 1915թ հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
12:11
07 Նոյեմբերի 2023
Արմեն Գրիգորյանը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ԱԽ քարտուղարների հերթական հանդիպմանը
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի նոյեմբերի 8-ին Մոսկվայում կայանալիք ԱՊՀ)մասնակից պետությունների անվտանգության խորհրդի քարտուղարների հերթական հանդիպմանը
14:55
03 Նոյեմբերի 2023
Հայ–թուրքական սահմանի բացումը կարող է դրական լինել տնտեսության համար, բայց անորոշության աստիճանը չափազանց մեծ է ․ ՀՀ նախկին փոխվարչապետ
Խոսելով ռիսկերի մասին՝ Գաբրիելյանը նշեց, որ Թուրքիայի հետ պայմանագրի պարագայում հարցը հետևյալն է․ «Մենք շարունակու՞մ ենք մնալ ԵԱՏՄ անդամ, թե՞ ոչ»
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ