Թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների գործերով բաժին է ստեղծվել գլխավոր դատախազության կառուցվածքում

18.12.2009, 14:22

ԵՐԵՎԱՆ, 18  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի 2009թ. դեկտեմբերի 9-ի հրամանով գլխավոր դատախազության կառուցվածքում փոփոխություն է կատարվել և ստեղծվել մասնագիտացված բաժին` թմրամիջոցների  ապօրինի շրջանառության  հանցագործությունների  գործերով:

Ինչպես ուրբաթ «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, բաժինն ստեղծվել է` Հայաստանում թմրամիջոցների  ապօրինի շրջանառության  հանցագործությունների  դեմ պայքարի  արդյունավետությունը  բարձրացնելու, այդ հանցագործությունների  գործերով  ՀՀ դատախազությանն օրենսդրությամբ վերապահված  լիազորությունների արդյունավետ, համակարգված եւ կենտրոնացված   իրականացումն ապահովելու համար:

Գլխավոր դատախազի հրամանով թմրամիջոցների  ապօրինի շրջանառության  հանցագործությունների  գործերով բաժնի պետ է նշանակվել Վարդան Մուրադյանը:--0--