Հայաստանի փրկարար ծառայությունները պատրաստ են Նոր Տարուն. տնօրեն

17.12.2009, 18:40
Հայաստանի փրկարար ծառայությունները պատրաստ են Նոր Տարուն. տնօրեն
Հայաստանի փրկարար ծառայությունները պատրաստ են Նոր Տարուն. տնօրեն

ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի փրկարար ծառայությունները պատրաստ են հնարավոր արտակարգ իրավիճակներին տոնական օրերին, հինգշաբթի լրագրողներին ասաց ՀՀ ԱԻՆ Փրկարար ծառայության տնօրեն Էդիկ Բարսեղյանը:

«Մենք համապատասխան դիտարկում ենք անցկացնում հանրապետության շուրջ 500 օբյեկտներում, ստուգել ենք ժամանցային հաստատությունների տեխնիկական վիճակը հրդեհներից և այլ դժբախտ պատահարներից խուսափելու համար»«- ասաց Բարսեղյանը:  

Նա ընդգծեց, որ Պերմի ողբերգությունը ցույց է տվել, որ տեխնիկական անվտանգության նորմերին չհետևելը կարող է հարյուրավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ, և ամանորյա տոների օրերին դժբախտ պատահարների վտանգն ավելանում է:

Փրկարար ծառայության տնօրենը հավելեց նաև, որ 2009 թ.-ին այնպիսի տարերային աղետների թվի իջեցում է նկատվել, ինչպիսիք են տեխնածին դժբախտ պատահարները Հայաստանում: -0-