Հանրահայտ «Deep Purple»-ը 2010 թ.-ի մայիսի 25-ին համերգ կտա Երևանում

17.12.2009, 15:51
Հանրահայտ «Deep Purple»-ը 2010 թ.-ի մայիսի 25-ին համերգ կտա Երևանում
Հանրահայտ «Deep Purple»-ը 2010 թ.-ի մայիսի 25-ին համերգ կտա Երևանում

Համաշխարհային ճանաչում ունեցող «Deep Purple» խումբը 2010 թ.-ի մայիսի 25-ին միակ համերգը կունենա Երևանում, հիգշաբթի «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում հայտնեց համերգի կազմակերպիչ «Vibrographus» ընկերության կառավարիչ-գործընկեր Գագիկ Գյուլբուդաղյանը:   

«Մենք շատ հպարտ ենք դրանով, և կարծում ենք, որ ռոք երաժշտության հայ սիրահարներին մեր տված խոստումը (համերգն անցկացնելու կապակցությամբ) կկատարվի»,- ասաց Գյուլբուդաղյանը: Նրա խոսքով, համաշխարհային ճանաչում ունեցող ռոք խումբը Երևանում հանդես կգա համաշխարհային շրջագայության շրջանակներում:   

Գյուլբուդաղյանը նշեց, որ խումբը կկատարի բոլոր ժամանակների ամենասիրելի երգերը, որոնք արդեն համաշխարհային հիթեր են դարձել:

Ռոք խումբը կներկայան իր ամբողջական կազմով՝ Իեն Գիլան (Ian Gillan), Ռոջեր Գլովեր(Roger Glover),  Իեն Փեյս(Ian Paice),  Ստիվ Մորս(Steve Morse), Դոն Էյրի(Don Airey):

Իր հերթին, համերգի տեղեկատվական գործընկեր «Barseghyan Media Factory» ընկերության տնօրեն Էդգար Բարսեղյանը նշեց, որ տոմսերի գները կտատանվեն 3000-60 000 ($8-$160) դրամի սահմաններում: Նրա խոսքով, սրանք բավականին մատչելի գներ են, և տոմսերը կարող են հաճելի ամանորյա նվեր լինել:  

Բարսեղյանը նշեց, որ տոմսերը վաճառվելու են Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրի դրամարկղերում, տիկնիկային թատրոնի դրամարկղում և SAS սուպերմարկետների ցանցում:

Իր հերթին, Գյուբուդաղյանը հայտնեց, որ տոմսերի գները փետրվարի 8-ից կսկսեն թանկանալ:

«Deep Purple» ռոք խմբի համերգը կկայանա Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում:

«Deep Purple» բրիտանական ռոք-խումբը հիմնադրվել է 1968թ.-ին անգլիական Հարդֆորդ քաղաքում և դասական ռոքի հիմնադիրներից է համարվում: Մինչ օրս խմբի ամենաճանաչված հիթերից են «Smoke On the Water», «Child in Time», «Highway Star», «Soldier on Fortune», «When a Blind Man Crises». -0-