ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Կարապի լիճ» սահադաշտի պաշտոնական բացումը կայացել է չորեքշաբթի Երևանում։
Ինչպես լրագրողներին հայտնեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի բաժնի պետ Լուսինե Մարտիրոսյանը, «Կարապի լիճ» սահադաշտի (Թատերական հրապարակի մերձակայքում) բացումը նշանավորում է բազմաթիվ նախատոնական և ամանորյա միջոցառումների մեկնարկը։
Նրա խոսքերով, սահադաշտը բացվել է Հայաստանի գեղասահքի և հոկեյի Ֆեդերացիաների աջակցությամբ։
Սահադաշտը Երևանի կենտրոնում կգործի մինչև 2010 թվականի մարտը։ Սահադաշտի ընդհանուր մակերեսը կազմում է 1030 ք/մ։ Ամեն օր այնտեղ կայցելի մինչև 400 մարդ։ Առաջին անգամ սահադաշտը գործարկվել է 2005 թվականին։
Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանի խոսքերով, սահադաշտը կնպաստի գեղասահքով զբաղվող մարդկանց թվի աճին՝ անկախ տարիքից։ -0-