Սերժ Սարգսյանը մտադիր է հետ կանչել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից. «Հրապարակ»

16.12.2009, 12:09

ԵՐԵՎԱՆ, 16  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իրավաբանական գիտությունների թեկնածու Հրայր Թովմասյանը դեկտեմբերի 15-ին հայտարարեց, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է հետ կանչել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրությունների տակից, գրում է «Հրապարակ» թերթը։

Թովմասյանի խոսքերով՝ վերջին ժամանակներս Թուրքիայի արտաքին գործերի նախարարը և վարչապետը բացահայտ խոսում են հայ-թուրքական արձանագրությունների և Լեռնային Ղարաբաղի հակամարտութայն միջև կապի մասին։

Դրան ի պատասխան՝ Սարգսյանը հանձնարարել է պետկառույցներին համապատասխան օրենսդրական փոփոխություններ նախապատրաստել։

«Ես կարծում եմ, որ դա վերաբերում է Հայաստանի ստորագրության հետ կանչմանը։ Մենք նմանատիպ պրակտիկա չունենք, իսկ այլ երկրներն ունեն»,- ասաց Թովմասյանը։

Այսպիսով Հայաստանը ցույց կտա, որ մտադիր չէ երկար հանդուրժել Թուրքիայի հայտարարություններն արձանագրությունների և ղարաբաղյան հակամարտության միջև կապի վերաբերյալ։ Ստորագրության հետ կանչելը, Թովմասյանի խոսքերով, ագրեսիվ քայլ է և գործընթացի դադարեցում է ենթադրում։ -0-