Հարցման համաձայն` երկրորդ տեղը զբաղեցրել է ծանրամարտիկ Առաքել Միրզոյանը, իսկ երրորդը՝ բռնցքամարտիկ Անդրանիկ Հակոբյանը, չորրորդը՝ ծանրամարտիկ Տիգրան Պետրոսյանը, հինգերորդը՝ հունահռոմեական ոճի ըմբիշ Ռոման Համոյանը։
2009 թվականի արդյունքներով` Հայաստանի լավագույն մարզիկների երկրորդ հնգյակում են ծանրամարտիկ Հռիփսիմե Խուրշուդյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, ձյուդոիստ Հովհաննես Դավթյանը, հունահռոմեական ոճի ըմբիշ Յուրի Պատրիկեևը, շախմատիստուհի Լիլիթ Մկրտչյանը։
ԶԼՄ-ների ներկայացուցիչները որոշել են նաև 2009 թվականի մրցաշրջանի լավագույն թիմը։ Դա հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականն է, որը Եվրոպայի, իսկ այնուհետև` աշխարհի Գավաթի ընդհանուր թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ տեղը։ -0-