Առաջին անգամ Թուրքիայի Հանրապետության պատմության ընթացքում ազգությամբ հայ քաղաքացին ընդգրկվել է Թուրքիայի կառավարության կազմում, գրում է «Հայկական ժամանակ» օրաթերթը։
Լեո Սուրեն Հալեպլին, հաջող հանձնելով գրավոր և բանավոր քննությունները, դարձել է Թուրքիայի կառավարությանը կից Եվրամիության հետ հարաբերությունների հարցերով գլխավոր քարտուղարության անդամ։
1928 թվականից Թուրքիայում գործում է մի օրենք, որի համաձայն «ոչ թուրքերին» արգելվում է աշխատել երկրի կառավարությունում։ -0-