ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարել է, որ ՀՀ իշխանությունների օրակարգում տարածքների վերադարձի խնդիր ընդհանրապես չկա, գրում է «Իրավունք» թերթը:
«Մեր իշխանությունները, ՀՀ նախագահի գլխավորությամբ, բազմաթիվ անգամ հստակ ասել են, որ մեզ համար գլխավորը ԼՂՀ կարգավիճակի հարցն է, և որ ԼՂՀ-ն չի կարող լինել Ադրբեջանի կազմում: ԼՂՀ ժողովուրդն օրենքով սահմանված կարգով դեկտեմբերի 10-ին իր որոշումն արդեն կայացրել է, և դրա հետ պետք է հաշվի նստի Ադրբեջանը»,- ասել է նա:
«Իսկ եթե ադրբեջանցիք շատ են ցանկանում ֆանտաստիկայի ժանրից խոսել, ապա ավելի լավ կլինի այդ ժանրից գրքեր կարդան և իրենց հետաքրքրությունները բավարարեն»,-ասել է Շարմազանովը:-0-