ԵՐԵՎԱՆ, 14 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Այսօր երեկոյան Երևան կժամանի ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի գլխավորած պաշտոնական պատվիրակությունը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին հայկական ԱԺ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում են ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը, ԼՂՀ ԱԺ սոցիալական ոլորտի հարցերի հանձնաժողովի նախագահ Արպատ Ավանեսյանը, ԼՂՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հանձնաժողովի նախագահ Բենիկ Բախշիյանը, ԼՂՀ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գարիկ Գրիգորյանը, ԼՂՀ ԱԺ «Հայրենիք» խմբակցության նախագահ Արթուր Թովմասյանը, ԼՂՀ ԱԺ «ՀՅԴ-Շարժում 88» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը, ԼՂՀ ԱԳՆ նախարար Գեորգի Պետրոսյանը, ԼՂՀ սոցիալական ապահովության փոխնախարար Լենստոն Ղուլյանը:
Չորեքշաբթի ԼՂՀ ԱԺ պատվիրակությանը կընդունեն ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նույն օրը ԱԺ Ոսկեզօծ դահլիճում աշխատանքը կսկսի Հայաստանի Ազգային ժողովի-Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողվոի համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 7-րդ նիստը:-0-