Դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

14.12.2009, 12:16
Դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը
Դադարեցվել է Հայաստանի գազամատակարարումը

ԵՐԵՎԱՆ, 14  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի գազամատակարարումը դադարեցվել է՝ գազատարներում գազի դատարկման և առկա խնդիրների լուծման անհրաժեշտության պատճառով, տեղեկացնում է «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ն։

«Դեկտեմբերի 13-ի երեկոյան ժամը 21:00-ից դադարեցվել է Հայաստան բնական գազի մատակարարումը»,- ասվում է ընկերության կայքում տեղադրված հաղորդագրությունում։

Ինչպես պաշտոնապես տեղեկացվել է «ՀայՌուսգազարդ»-ին, գազամատակարարման դադարեցումը պայմանավորված է «Հյուսիսային Կովկաս-Անդրկովկաս, «Մոզդոկ-Թբիլիսի», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա», «Օկտյաբրսկայա-Օլգինսկայա –Չմի» մայրուղային գազատարներից գազը դատարկելու և ծագած խնդիրները վերացնելու անհրաժեշտությամբ:

 

«ՀայՌուսգազարդ»-ը տեղեկացնում է , որ հանրապետության սպառողների գազամատակարարումը կիրականացվի առանց սահմանափակումների՝ պահեստային պաշարների հաշվին: -0-