412.18
4.03
387.5
+23
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանը ԱԷԿ-ի կառուցման ֆինանսավորման առնչությամբ խնդիր չունի. վարչապետ

12:13
14 Դեկտեմբերի 2009

Հայաստանը խնդիր չունի նոր Ատոմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի ֆինանսավորման առումով, քանի որ դրանով շահագրգռված են ինչպես մասնավոր հատվածի, այնպես էլ տարբեր պետությունների բազմաթիվ ներդրողներ, ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ պատասխանելով «Նովոստի-Արմենիա» գործակալության հարցին։

Հայաստանի կառավարությունը դեկտեմբերի 4-ին հավանություն է տվել 60 մլն դրամ (մոտ 156 հազար դոլար) կանոնադիր կապիտալով ատոմային նոր էներգաբլոկի կառուցման համար «Ատոմստրոյէքսպորտ» ռուսական ընկերության հետ համատեղ հայ-ռուսական ընկերության ստեղծման մասին որոշմանը։ Ներկայում բանակցություններ են տարվում նախագծում ռուսական մասնաբաժնի որոշման վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, հայկական կառավարության ղեկավարի խոսքերով, կառուցման ծրագիրն իրականացվում է ժամանակացույցին համապատասխան, «և ճգնաժամը, կարծես, խոչընդոտ չէ այդ նախագիծն ամբողջ ծավալով իրագործելու համար»։

«Մենք ՌԴ վարչապետի հետ քննարկվեինք ոչ մեծ մասնաբաժինը Հայաստանում ազատ աճուրդի հանելու հնարավորությունը, որպեսզի քաղաքացիները կարողանան իրենց գումարները ներդնել ԱԷԿ արժեթղթերում և դառնալ դրա սեփականատերը։ Այդ հարցը քննարկել եմ նաև Կիրիենկոյի հետ, և նրան այդ գաղափարը նույնպես դուր է եկել, ինչպես և Պուտինին։ Այսպիսով, հետագայում մենք մտադիր ենք իրագործել դա»,- նախօրեին լրագրողներին ասաց Սարգսյանը՝ ամփոփելով դեպի Սանկտ-Պետերբուրգ՝ ԵվրԱզԷՍ-ի միջպետական խորհրդի կառավարությունների ղեկավարների 25-րդ նիստին մասնակցելու նպատակով կատարած այցը։

Սարգսյանը նշեց նաև, որ ռուս վարչապետի հետ զրույցի ընթացքում հաստատվեց, որ բոլոր պայմանավորվածություններն ուժի մեջ են։

«Ռուսաստանյան կողմը հետևում է նոր ԱԷԿ կառուցման ծրագրին, որն իրականացվում է «Worley Parsons» ընկերության՝ տվյալ ծրագրի օպերատորի միջոցով։ Մենք ունենք ռուս, եվրոպացի և ամերիկացի գործընկերների համաձայնությունը բիզնես-նախագծի վերաբերյալ, որն արդեն մշակված է «Worley Parsons»-ի կողմից»,- ասաց նա։

Ավստրալիական «Worley Parsons» ընկերությունը հաղթել է Հայաստանում ատոմային նոր էներգաբլոկի կառուցման և մոնտաժի կառավարման ընկերության ընտրության մրցույթում։ Ընկերության գնային առաջարկը կազմել է 459,7 մլն դոլար։

Այս կապակցությամբ վարչապետը պարզաբանեց, որ ԱԷԿ այն մոդելը, որն ընտրվել է Հայաստանում, Բուլղարիայի ԱԷԿ-ի նախագծի կրկնօրինակն է, որին մասնակցել են տարբեր երկրներ։

«Այդ բոլոր երկրները մեր նախագծին մասնակցելու հնարավորություն ունեն՝ շահագրգռված լինելով դրանով»,- ասաց Սարգսյանը։

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և այս նախագիծը կարժենա մոտ 2 մլրդ դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ, որն արտադրում է Հայաստանի ողջ էլեկտրաէներգիայի 40-ից մինչև 50%-ը։

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003-2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
18:04
15 Հուլիսի 2023
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը (ՎԻԴԵՈ)
Բրյուսելում անցկացվում է Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպումը. ՎԻԴԵՈ
11:38
13 Հուլիսի 2023
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
Փաշինյանը հուլիսի 15–ին Բրյուսելում կհանդիպի Ալիևի հետ
11:08
13 Հուլիսի 2023
Բլինքենն Ալիևին ասել է, որ անհրաժեշտ է ապահովել ազատ տեղաշարժ Լաչինի միջանցքով
Բլինքենն անդրադարձել է Ալիևի հետ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շուրջ զրույցին
13:51
12 Հուլիսի 2023
ՌԴ–ի կողմից ՀՀ–ին պայմանագրով նախատեսված զենք–զինամթերք չտրամադրելու հարցը մնում է օրակարգային հայ-ռուսական հարաբերություններում. ԱԽ քարտուղար
Այս խնդիրները Հայաստանի համար ունեն ստրատեգիական կարևորություն, հայտարարել է Գրիգորյանը
11:10
12 Հուլիսի 2023
Փաշինյանը Բլինքենի հետ քննարկել է Ղարաբաղի հայության անվտանգության ապահովմանը վերաբերող հարցեր
Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ