Ամերիկացի կոնգրեսմենները հավանություն են տվել ՀՀ-ին 41 մլն, ԼՂՀ-ին 8 մլն փոխանցելու օրինագծին

11.12.2009, 16:57
Ամերիկացի կոնգրեսմենները հավանություն են տվել ՀՀ-ին 41 մլն, ԼՂՀ-ին 8 մլն փոխանցելու օրինագծին
Ամերիկացի կոնգրեսմենները հավանություն են տվել ՀՀ-ին 41 մլն, ԼՂՀ-ին 8 մլն փոխանցելու օրինագծին

ԵՐԵՎԱՆ, 11 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ԱՄՆ կոնգրեսի սենատի ու Ներկայացուցիչների պալատի անդամները հավանության են արժանացրել 2010թ. ընդհանուր հատկացումների մասին օրինագիծը, որի համաձայն, նախատեսվում է  41 ԱՄՆ դոլար փոխանցել Հայաստանին և 8 միլիոն՝ ԼՂՀ-ին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ամերիկայի հայկական համագումարից:

Օրինագծով նախատեսվում է նաև հավասարություն պահպանել Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ 3 միլիոնի չափով օտարերկրյա ռազմական ֆինանսավորում (FMF)  տալով յուրաքանչյուրին:

«Ամերիկայի հայկական համագումարը իր գոհունակությունն է հայտնում Սենատի և Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին անփոխարինելի աջակցության համար «,- ասաց ԱՀՀ գործադիր տնօրեն Բրայան Արդունին:

Նրա խոսքով, ամերիկյան օգնությունը չափազանց կարևոր է՝ հաշվի առնելով այն, որ Թուրքիան շարունակում է շրջափակման մեջ պահել Հայաստանը:

Հայաստանին 2010թ. համար փոխանցված միջոցները 7 միլիոնով պակաս են նախորդ տարվանից, սակայն 11 միլիոնով ավել են այն գումարից, որը ներկայացրել էր վարչախումբը:

Ղարաբաղին հատկացված գումարը համապատասխանում է 2009թ. ֆինանսավորումից:

Նախագծի վերաբերյալ  քվեարկությունը կլինի առաջիկայում, որից հետո այն կուղարկվի ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ստորագրմանը:-0-