431.08
4.38
402.99
-5
Եղանակը Երևանում
Հայ

ՀԱՊԿ ԽՎ խորհրդի արտագնա նիստը կանցկացվի Երևանում 2010 թվականի գարնանը

17:29
10 Դեկտեմբերի 2009
ԵՐԵՎԱՆ, 10  դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) խորհրդի արտագնա նիստը կանցկացվի Երևանում 2010 թվականի գարնանը, ասաց ՀԱՊԿ ԽՎ հայկական պատվիրակության անդամ Արտակ Դավթյանը՝ ներկայացնելով  Սանկտ-Պետերբուրգում դեկտեմբերի 1-3-ը անցկացված ՀԱՊԿ ԽՎ Խորհրդի նիստի արդյունքները:

Ըստ նրա` համապատասխան որոշումն ընդունվել է Հայաստանին քաղաքական օժանդակություն ցուցաբերելու նպատակով՝ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարություններին ի պատասխան:

«Այս քայլով ՀԱՊԿ-ն աջակցություն և օժանդակություն է ցուցաբերում Հայաստանին և հստակ ազդանշան տալիս այն մասին, որ Հայաստանն ունի գործընկերներ, ովքեր չեն թողնի երկիրն իր հասցեին ռազմական ագրեսիայի դեպքում»,- ասաց Դավթյանը:

Միաժամանակ նա զերծ մնաց պատասխանից` կազդի՞, արդյոք, այս որոշումն ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունների վրա:

ՀԱՊԿ-ն ռազմաքաղաքական միություն է, որը ստեղծվել է նախկին խորհրդային հանրապետոթւյունների կողմից՝ Հավաքական անվտանգության պայմանագրի հիման վրա, որը ստորագրվել է 1992թ. մայիսի 15-ին: ՀԱՊԿ անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
11:25
16 Նոյեմբերի 2023
Երկու աթոռի վրա նստելը ոչ մի լավ բանի չի հանգեցնի. Զախարովա
Համարում ենք, որ Հայաստանի ղեկավարության վերջին քայլերը, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարումը ՀԱՊԿ նիստին մասնակցելուց, պարոն Գրիգորյանի բացահայտումը եվրաինտեգրման մասին հավանաբար մեկ շղթայի օղակներ են, ասել է Զախարովան