ԵՐԵՎԱՆ, 10 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Խոզագրիպի» պատճառով մահվան դեպքեր Հայաստանում չեն արձանագրվել, հինգշաբթի հայտարարեց Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը:
«Ներկայումս Հայաստանում արձանագրված մահվան երեք դեպքերից A/H1N1 գրիպի նախանշաններ չեն բացահայտվել»,- ասաց Ասոյանը:
Նրա խոսքերով` ներկայումս կարելի է վստահությամբ ասել, որ նրանք, ովքեր արդեն հիվանդացել են A/H1N1-ով, արդեն կայուն դիմադրողականություն են ձեռք բերում` համենայն դեպս վեց ամսով:
Ասոյանը ևս մեկ անգամ կոչ արեց խուճապի չմատնվել, նրա խոսքերով` հիգիենայի տարրական կանոնների պահպանման, ինչպես նաև ժամանակին բժիշկի դիմելու դեպքում անհանգստանալու կարիք չի լինի և կհաջողվի խուսափել վարակից:
Միաժամանակ Ասոյանը հավաստիացրեց, որ Հայաստանի ազգային բանակն ապահովված է անհրաժեշտ միջոցներով վիրուսի տարածումը կանխելու նպատակով:
Վերջին տվյալներով` հանրապետությունում հաստատվել է A/H1N1 գրիպով հիվանդացության շուրջ 54 դեպք:
Իր հերթին Հայաստանի առողջապահության նախարարության բժշկական օգնության ցուցաբերման կազմակերպման վարչության պետ Վահան Պողոսյանը նշեց, որ, չնայած պոլիկլինիկաներ դիմումների, ինչպես նաև շտապ օգնության կանչերի ընդհանուր թիվը հանրապետությունում աճել է 3-4 անգամ, խուճապի կարիք չկա:
Ըստ նրա` հանրապետության պոլիկլինիկաները կադրերի պակաս չունեն և զինված են անհրաժեշտ բոլոր միջոցներով օպերատիվ օգնության ցուցաբերման համար` նույնիսկ հիվանդների մեծ հոսքի դեպքում:
Վերջին ամսվա ընթացքում Հայաստանում արձանագրվել է սեզոնային գրիպի և շնչառական սուր վիրուսային ինֆեկցիայի 31467 դեպք: -0-