Հայաստանի խորհրդարանը հինգշաբթի երկրորդ և վերջնական ընթերցմամբ փոփոխություններ ու լրացումներ է մտցրել «Տոների և հիշարժան օրերի մասին» օրենքում:
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի խոսքերով, փոփոխությունները ենթադրում են լրացուցիչ հանգստյան օրերի ներմուծում Սուրբ Ծննդյան և Ամանորյա տոների կապակցությամբ, մասնավորապես սահմանվում են լրացուցիչ հանգստյան օրեր, հունվարի 7-ը ներառյալ:
Եթե ավելի վաղ Հայաստանում համարվել են ամանորյա տոները դեկտեմբերի 31-ից մինչև հունվարի 2-ը և հունվարի 6-ին նշվող Սուրբ Ծնունդը, ապա նոր խմբագրության համաձայն, ոչ աշխատանքային օրեր կլինեն նաև հունվարի 3, 4, 5, ինչպես նաև հունվարի 7-ը՝ որպես մեռելոց հիշատակության օր:
Փոփոխությունները պայմանավորված են աշխատանքային և հանգստյան օրերի ավելի արդյունավետ հարաբերակցություն ապահովելու անհրաժեշտությամբ, հատկապես հաշվի առնելով այն, որ կառավարությունը ամեն տարի իր որոշումներով լրացուցիչ հանգստյան օրեր է ներմուծել Ամանորյա տոների առիթով:
«Օրենսդրության փոփոխությունները թույլ կտան զերծ մնալ կառավարության ամենամյա որոշումներ ընդունումից, իսկ բնակչությանը թույլ կտան ավելի արդյունավետ անցկացնել տոները»,- ասաց Պողոսյանը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը, ամանորյա տոները Հայաստանում 2010 թ.-ին կտևեն մինչև հունվարի 10-ը, հանգստյան օրերը ներառյալ, ինչը թույլ կտա շատ քաղաքացիների իրենց ձմեռային հանգիստը կազմակերպել նոր տարվա օրերին:
Նման փորձը համապատասխանում է միջազգային փորձին, չնայած տարբերվում է ժամկետներով կաթոլիկ և ուղղափառ Սուրբ Ծննդի տոնակատարության ամսաթվերի տարբերության պատճառով: -0