410.04
4.03
388.59
+17
Եղանակը Երևանում
Հայ

Ամանորի նախաշեմին ՀՀ ԱԻՆ-ը կանխարգելիչ հակահրդեհային միջոցառումներ կանցկացնի

11:04
10 Դեկտեմբերի 2009

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը կանխարգելիչ հակահրդեհային միջոցառումներ կանցկացնի Ամանորի նախաշեմին, չորեքշաբթի խորհրդարանում կառավարական ժամի ընթացքում ասաց ՀՀ ԱԻ նախարար Մհեր Շահգելդյանը:

Նա նշեց, որ, որ վերջին շրջանում անվտանգության տեխնիկայի խափանման արդյունքում հրավառությունների պատճառով հրդեհի դեպքեր են գրանցվել ոչ միայն Ռուսաստանում, այլև ուրիշ երկրներում:

Այս առնչությամբ նախարարը կանխարգելիչ միջոցառումների անցկացման հիմնական խնդիր, առաջին հերթին, համարել է ԱԻՆ հակահրդեհային ծառայության կողմից միջոցների ձեռնարկումը:

Նրա խոսքով, նման միջոցառումների շնորհիվ միայն 2009թ.-ին, ի տարբերություն 2008-ի, 30 տոկոսով կրճատվել են հրդեհի դեպքերը և նվազել հասցված նյութական վնասի չափերը:

«Մոտենում են Ամանորյա տոները, և հրշեջ ծառայության ու այլ գերատեսչությունների աշխատակիցները հանդիպումներ ու հետազոտություններ կանցկացնեն այնպիսի հաստատություններում ու վայրերում, որտեղ իրական սպառնալիք կա: Հետազոտությունների արդյունքում համապատասխան առաջարկներ կարվեն, և մեր լիազորությունների շրջանակներում միջոցներ կձեռնարկվեն քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Շահգելդյանը:  

Ինչպես նշեց նախարարը, հատուկ ուշադրություն կհատկացվի կրթական հաստատություններին, որտեղ ենթադրվում է տոնական միջոցառումներ անցկացնել: Ծրագրվում է նման միջոցառումների ժամանակ հերթապահություն ապահովել:  

«Նոր տարուց մի քանի օր առաջ հաշվետվություն կներկայացվի, ինչը թույլ կտա պատրաստվել տոներին: Մենք կենտրոնացնում ենք բոլոր ուժերն ու մտադիր ենք համագործակցել այլ գերատեսչությունների բոլոր պատասխանատու կառույցների հետ քաղաքացիների անվտանգությունն ապահովելու համար»,- ասաց Շահգելդյանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին