ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակման հարցում

09.12.2009, 18:19
ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակման հարցում
ԵԱՀԿ-ն աջակցում է Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակման հարցում

ԵՐԵՎԱՆ, 9 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանում ԵԱՀԿ ներկայացուցչությունն ակտիվորեն աջակցում է Հայաստանի կառավարությանը կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարության մշակման հարցում, ասաց ներկայացուցչության ղեկավարի տեղակալ Կարել Հոֆստրան։

«Այդ գործընթացում ակտիվ մասնակցել են նաև ԵՄ այլ միջազգային կազմակերպությունների, մասնավորապես, ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի ներկայացուցիչներ»,- ասաց նա՝ չորեքշաբթի հանդես գալով Կոռուպցիայի Միջազգային օրվան նվիրված ֆորումում։

Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն Հայաստանում իրագործում է նաև երկրում կոռուպցիոն իրավիճակի մոնիթորինգի հետ կապված մի շարք նախագծեր։
 
«Նմանատիպ մոնիթորինգային նախագծերը ԵԱՀԿ-ն իրագործում է ավտովարորդների իրավունքների պաշտպանության «Աքիլլես» հասարակական կազմակերպության, ինչպես նաև Հայաստանի երիտասարդ իրավաբանների միության հետ համատեղ, որն անցկացնում է նոտարական համակարգի մոնիթորինգ, ուր կոռուպցիոն ռիսկերը նույնպես բարձր են»,- ասաց Հոֆստրան։

ԵԱՀԿ ներկայացուցիչը նշեց, որ մոնիթորնիգային ծրագրերը մեկնարկել են ընթացիկ տարվա սեպտեմբերից և կավարտվեն 2010 թվականին, ինչից հետո հնարավոր կդառնա ամփոփել դրանք։

Արդեն ավարտված ծրագրերի շարքում Հոֆստրան առանձնացրեց 2009 թվականի ամռանը Սյունիքի մարզում իրագործված կրթական ծրագիրը, որտեղ շուրջ 300 ուսանողներ և աշակերտներ մասնակցեցին կոռուպցիայի դեմ պայքարի թրեյնինգի։

Կոռուպցիային  միջազգային օրվան նվիրված ֆորումի աշխատանքներին մասնակցեցին Հայաստանի կառավարության ղեկավար Տիգրան Սարգսյանը, գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն, ինչպես նաև հանրապետությունում գործող միջազգային կազմակերպությունները։ -0-