431.08
4.38
402.99
+6
Եղանակը Երևանում
Հայ

Երևանի կոմունալ ծառայությունները պատրաստ են ձմռանը. վարչության պետ

15:55
09 Դեկտեմբերի 2009

Երևանի քաղաքապետարանը պատշաճ կերպով պատրաստ է ձմռանը, չորեքշաբթի մամուլի ասուլիսի ժամանակ ասաց քաղաքապետարանի Կոմունալ տնտեսության վարչության պետ Գագիկ Խաչատրյանը:

«Մենք ունենք 12 սանիտարական մաքրման ձեռնարկություններ` 250 միավոր տեխնիկայով, որոնք պատրաստ են իրականացնել ձմեռային մաքրման աշխատանքները: Սանիտարական մաքրման ընկերություններից յուրաքանչյուրն աշխատում է համապատասխան 12 համայնքներում:»,- նշեց նա:

Խաչատրյանը տեղեկացրեց, որ մայրաքաղաքի փողոցների համար պատրաստ կա 700 տոննա աղ և շուրջ 1600 խմ ավազ:

«Երևանում ձնմաքրման աշխատանքների կարիք ունեցող տարածքի ընդհանուր մակերեսը ավելի քան 11 մլն քառակուսի մետր է, որի 3 միլիոնից ավելին մայթերն են, մնացածը՝ երթևեկելի փողոցները».- ասաց վարչության պետը՝ ընդգծելով, որ առաջին հերթին մաքրման են ենթարկվում երթևեկելի մասերը:

Նա նաև նշեց, որ մայրաքաղաքի առևտրի կետերի ու գրասենյակների տերերն իրենք պետք է մաքրեն մայթերը՝ ձյունը հրելով դեպի երթևեկելի մաս, որտեղից էլ ձյունը կմաքրվի սանիտարական ծառայությունների կողմից:

«Մայթերի մնացած մասը կմաքրվի ձեռնարկությունների 380 աշխատակցի կողմից, ր այդ աշխատանքների իրականացման համար կօգտագործվի 19 միավոր տեխնիկա»,- ավելացրեց Խաչատրյանը:

Վարչության պետը հատուկ ուշադրություն հրավիրեց ձմռանը Դավիթաշենի կամրջի հետ ծագած խնդիրների վրա:

«Կամուրջը մետաղական է և շատ շուտ սառչում է: Բացի այդ կամրջի վրա աղ օգտագործել հնարավոր չէ, քանի որ աղը քաղաքայում է մետաղական կոնստրուկցիաները: Մնում է  միայն զգուշացնել վարորդներին, որպեսզի այդ կամրջի վրա չգերազանցեն 40 կմ/ժ արագությունը»,- ընդգծեց նա:-0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:49
06 Դեկտեմբերի 2023
RTVI․ ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
Ուկրաինացի ռազմական լրագրողը պարզել է, որ Ուկրաինայի համար ռազմական արկերն արտադրվում են Ադրբեջանում
12:06
05 Դեկտեմբերի 2023
Ալեն Սիմոնյանը չի մասնակցի ՀԱՊԿ նիստին․ նա այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
Ալեն Սիմոնյանն այդ մասին պաշտոնական նամակ է հղել ՌԴ Պետդումայի նախագահին
16:01
29 Նոյեմբերի 2023
Պուտին–Փաշինյան հանդիպումը, հնարավոր է, տեղի ունենա Սանկտ Պետերբուրգում․ Պեսկով
Կրեմլը հնարավոր է համարում, որ  Պուտինը կարող է հանդիպել Փաշինյանի հետ դեկտեմբերի վերջին Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ
10:30
28 Նոյեմբերի 2023
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
Տեղի է ունեցել Փաշինյան–Բլինքեն հեռախոսազրույցը․ ի՞նչ են քննարկել
10:15
28 Նոյեմբերի 2023
Եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա. Պետդեպ
Պետդեպից ընդգծել են, որ եթե որոշվի Հայաստանով ու Ադրբեջանով անցնող առևտրային ուղիները բացել ոչ խաղաղ ճանապարհով, ԱՄՆ-ն հնարավոր գործիքներով պետք է դա թույլ չտա
13:54
24 Նոյեմբերի 2023
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը․ վերջինս հանդիպել է Փաշինյանի հետ
Հայաստանում է Գերմանիայի արտաքին հետախուզության ծառայության նախագահը
10:03
24 Նոյեմբերի 2023
Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
ԱԳՆ–ից արձագանքել են․ Երևանը կդիտարկի ՀԱՊԿ նստաշրջանում ընդունված փաստաթղթերին Հայաստանի միանալու հարցը. ԱԳՆ
15:45
22 Նոյեմբերի 2023
Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը նշել է, թե ինչու է ՌԴ–ն ձգձգում զենքի մատակարարումը Հայաստան
15:50
21 Նոյեմբերի 2023
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը
Հայաստանն Ադրբեջանին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի իր 6-րդ առաջարկը