410.04
4.03
388.59
+14
Եղանակը Երևանում
Հայ

Հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հավանակությունը 2010 թ.-ին բավականին մեծ է. փորձագետ

12:05
09 Դեկտեմբերի 2009

Բավականին լուրջ հավանականություն կա, որ Թուրքիան կվավերացնի հայ-թուրքական արձանագրությունները 2010 թ.-ի փետրվարի երկրորդ կեսին կամ մարտին, «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված բացառիկ հարցազրույցում ասաց «Կովկասի ինստիտուտի» տնօրեն տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը:

«Չնայած Թուրքիայի ներսում առկա լուրջ հակազդեցություններին` հայ-թուրքական արձանագրությունների վավերացման հավանականությունը բավականին մեծ է»,- ասաց նա:

Մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիպ Էրդողանի պաշտոնական հայտարարությունը, համաձայն որի թուրք-հայկական հարաբերությունները չի հաջողվի կարգավորել առանց Ղարաբաղյան հակամարտության լուծման, Իսկանդարյանը նշեց, որ «հայ-թուրքական հարաբերությունների նորմալացումը  Ղարաբաղյան հիմնահարցի հետ կապելը իրավաբանական առումով անհնարին է»:

«Թուրքիայի խորհրդարանը կարող է վավերացնել կամ չվավերացնել արձանագրություններն այն տեսքով, որով դրանք ստորագրվել են երկու երկրների գոևրծադիր իշխանության ներկայացուցիչների կողմից, իսկ փաստաթղթերում որևէ փոփոխություն կամ լրացում մտցնելը իրավաբանական տեսակետից անհնարին է»,- նշեց նա:

Միևնույն ժամանակ մեկնաբանելով թուրք քաղաքական գործիչների՝ այս երկու միմյանց հետ կապ չունեցող գործընթացների շաղկապումը ենթադրող հայտարարությունները` Իսկանդարյանը նշեց, որ նման քաղաքականությունը թելադրվում է արձանագրությունները խորհրդարանով «անցկացնելու» անհրաժեշտությամբ:

«Հարկ է հաշվի առնել նաև, որ արձանագրությունների վավերացման դեմ հանդես եկող հասարակական բողոքի կողքին Թուրքիայում կա նաև հակազդեցության մեկ այլ լուրջ գործոն՝ Ադրբեջանը, որը ճիշտ այնպիսի քաղաքական գործոն է Թուրքիայի համար, ինչպես սփյուռքը Հայաստանի համար»,- ասաց փորձագետը:  

Միաժամանակ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ահմեդ Դավութօղլուն դեկտեմբերի 1-ին իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ հանդիպման ժամանակ Աթենքում ԵԱՀԿ ԱԳՆԽ նիստի շրջանակներում հայտարարեց, որ հայ-թուրքական արձնագրությունների վավերացումը հնարավոր է միայն Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների ազատագրումից հետո: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից
16:01
20 Հուլիսի 2023
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան` ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման մասին
Գնդակը հայկական կողմում է. Զախարովան մեկնաբանել է ՀՀ–ում ՀԱՊԿ առաքելության տեղակայման հնարավորությունը
15:55
19 Հուլիսի 2023
Սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել. Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ սահմանազատման հարցերով հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը որևէ քարտեզի մասով որոշում չի կայացվել
13:24
18 Հուլիսի 2023
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին
Եվրախորհրդարանը տեղեկատվություն է հրապարակել ԵԽԽՎ պաշտոնյաների մասնակցությամբ Ադրբեջանի կոռուպցիոն սխեմաների մասին