450.73
4.31
429.14
+12
Եղանակը Երևանում
Հայ

Հայ ռեժիսորի «Խճճված զուգահեռներ» ֆիլմը մրցանակ է ստացել Օրենբուրգի «Արևելք-Արևմուտք» միջազգային կինոփառատոնում

18:20
08 Դեկտեմբերի 2009

Հայ-նորվեգա-ֆրանսիական համատեղ «Խճճված զուգահեռներ» ֆիլմը կնոջ լավագույն դերի համար մրցանակի է արժանացել Օրենբուրգում անցկացված «Արևելք-Արևմուտք» միջազգային կինոփառատոնում, ասել է «Parallels film production» ընկերության հիմնադիր, «Խճճված զուգահեռներ» ֆիլմի ռեժիսոր և պրոդյուսեր Հովհաննես Գալստյանը։

«Կնոջ լավագույն դեր» անվանակարգում մրցանակ է ստացել գլխավոր հերոսուհիներից մեկի՝ Լաուրայի դերը մարմնավորած Լորանս Ռիթերը։

«Խճճված զուգահեռներ» ֆիլմը, որը «Parallels film production» ընկերության առաջին լիամետրաժ ֆիլմն է, նկարահանվել է Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, նորվեգական Original Film և ֆրանսիական Quasar Pictures ընկերությունների մասնակցությամբ։ Ֆիլմի սյուժեն կառուցված է երկու կանանց՝ մոր և դստեր սիրո զուգահեռների վրա։ Կանանցից մեկը ֆաշիստամետ Նորվեգիայի բնակիչ է, ով թաքցրել է ճամբարից փախուստի դիմած մի խորհրդային զինվորի և նրա հետ եկել Հայաստան, իսկ երկրորդը ժամանակակից Երևանում ապրող մաթեմատիկայի 42-ամյա ուսուցչուհի է։

Գալստյանը հայտնեց, որ դստեր դերը մարմնավորած Լորանս Ռիթերը պրոֆեսիոնալ դերասանուհի չէ, և նրա հետ բավականին բարդ էր աշխատել։

«Նրա հետ հնարավոր էր միայն մեկ դուբլով աշխատել, և նրան նկարահանելու համար պետք էր մի փոքր նյարդայնացնել։ Նրան նախանշված էր այդ դերը, նա ինքն իրեն խաղաց՝ Լորանս Ռիթերը Լաուրայի դերում։ Հենց այդ պատճառով ես նրան ընտրեցի»,- երեքշաբթի ասաց նա «Նովոստի» միջազգային մամուլի կենտրոնում։

Նշելով, որ «Խճճված զուգահեռներ» ֆիլմը ցուցադրվել է նաև ԱՊՀ երկրների «Կինո. բաց սահմաններ» հանրաճանաչ ֆիլմերի միջազգային կինոփառատոնում, որը կազմակերպվել է «Սովէքսպորտֆիլմ» ընկերության կողմից, Գալստյանն ասաց, որ հենց այդ ֆիլմով բացվեց Ղազախստանի փառատոնը։

«Խճճված զուգահեռների» համաշխարհային պրեմիերան կայացել է 2009 թվականի հունիսին Մոսկվայի 31-րդ միջազգային կինոփառատոնի մրցութային ծրագրի շրջանակներում։ Կինոֆիլմի եվրոպական պրեմիերան կկայանա 2010 թվականին Ռոտերդամի 39-րդ միջազգային կինոփառատոնի պաշտոնական ծրագրի շրջանակներում։

Ռեժիսորը հայտնեց նաև, որ Հայաստանում ֆիլմի պաշտոնական վարձույթը կսկսվի 2010 թվականի գարնանը և նվիրված կլինի Կանանց միջազգային օրվան՝ մարտի 8-ին։

«Արևելք-Արևմուտք, դասականը և ավանգարդը» երկրորդ միջազգային կինոփառատոնն անցկացվել է Օրենբուրգում 2009 թվականի նոյեմբերի 23-28-ը։ Ներկայացված 10 ֆիլմերից միայն երեքն արժանացան ժյուրիի ուշադրությանը և մրցանակների։ Բացի «Խճճված զուգահեռներից» երկու մրցանակի արժանացավ «Թոմին դժոխքում» նորվեգական ֆիլմը, իսկ «Ոչ ոքի որդին» սլովենական ֆիլմը մրցանակ ստացավ «Տղամարդու լավագույն դեր» անվանակարգում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
19:37
04 Հոկտեմբերի 2023
Վալերի Բուայեն դիմակահանդես է անվանել ՄԱԿ-ի ներկայացուցիչների այցը Լեռնային Ղարաբաղ
ԼՂ այց կատարած ՄԱԿ-ի առաքելության կազմում ընդգրված են եղել Թուրքիայի, Պակիստանի, Ալբանիայի, Հունգարիայի և Ռուսաստանի ներկայացուցիչները
15:54
04 Հոկտեմբերի 2023
Նրանք ՀՀ քաղաքացիներ են. ՌԴ ԱԳՆ–ն` Արցախի նախկին նախագահների ձերբակալության մասին
ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ադրբեջանի կողմից Արցախի նախկին նախագահների ձերբակալությունը
14:50
04 Հոկտեմբերի 2023
Քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ. Զախարովա
Զախարովան այսօր հայտարարեց, որ քննարկվում է տրանսպորտային նախագիծ, որը Սյունիքի մարզով Ադրբեջանը կապում է Նախիջևանի հետ
14:12
04 Հոկտեմբերի 2023
Ալիևը հրաժարվել է Գրանադայում նախատեսված հնգակողմ հանդիպումից` Փաշինյանի մասնակցությամբ. ԶԼՄ
Ալիևը հրաժարվել է Փաշինյանի հետ հանդիպումից
13:04
04 Հոկտեմբերի 2023
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
POLITICO–ն հայտնել է ԵՄ–ի, ՌԴ–ի և ԱՄՆ–ի գաղտնի բանակցությունների մասին Արցախում Ադրբեջանի վերջին ագրեսիայից մի քանի օր առաջ
11:50
04 Հոկտեմբերի 2023
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
ԱԳՆ–ն հայտարարություն է տարածել Արցախի առաջնորդների ձերբակալությունների կապակցությամբ
08:39
04 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
Ադրբեջանն ապօրինի ձերբակալություններ է իրականացնում ԼՂ-ում. Փաշինյանը' Ֆրանսիայի ԱԳ նախարարին
16:10
03 Հոկտեմբերի 2023
Ոչ կոռեկտ քայլ. Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
Կրեմլում մեկնաբանել են ՀՀ –ի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը
15:48
03 Հոկտեմբերի 2023
Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային. Միշել
Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հայտարարել է, որ Բրյուսելի և Բաքվի հարաբերությունները մնում են բարդ, բայց հեռանկարային
14:57
03 Հոկտեմբերի 2023
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Պուտինի նկատմամբ. Դաշնության խորհրդի փոխնախագահ
Հռոմի ստատուտի վավերացումն ընկալվում է որպես ոչ բարեկամական քայլ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ, հայտարարել է ՌԴ  Դաշնության խորհրդի փոխնախագահ Յուրի Վորոբյովը
11:51
03 Հոկտեմբերի 2023
ԱՄՆ Պետդեպը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը էթնիկ զտում անվանելուց
ԱՄՆ Պետդեպարտամենտը ձեռնպահ է մնացել Արցախից 100 հազար հայերի տեղահանումը Հայաստան էթնիկ զտում անվանելուց
21:57
02 Հոկտեմբերի 2023
ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի. Լավրով
Լավրովը հայտարարել է, որ ՌԴ-ն հուսով է, որ Մոսկվայի և Երևանի կապերը ոչ ոքի կողմից չեն քանդվի