Հայ մարզիկները երեք ոսկե մեդալ են նվաճել սանդա-ուշուի աշխարհի գավաթի առաջնությանը

08.12.2009, 17:17
Հայ մարզիկները երեք ոսկե մեդալ են նվաճել սանդա-ուշուի աշխարհի գավաթի առաջնությանը

ԵՐԵՎԱՆ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ մարզիկներ Գարիկ Թևանյանը (48 կգ), Կարեն Սահակյանը (56 կգ) և Հարություն Սիմոյանը (70 կգ) ոսկե մեդալներ են նվաճել բրազիլական Սան-Պաուլո քաղաքում անցկացվող սանդա-ուշուի աշխարհի գավաթի առաջնությանը, ասվում է սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրությունում:

Եվս մեկ հայ մարզիկ` Սասուն Հայրապետյանը (65 կգ) վնասվածքի պատճառով չկարողացավ շարունակել պայքարը:--0--