ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 8 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. «Նովոստի-Արմենիա» գործակալությունը պատկանում է այն գործակալությունների թվին, որոնք ոչ միայն չափազանց օպերատիվ են լուսաբանում ինչպես ներքաղաքական, այնպես էլ արտաքին քաղաքական իրադարձությունները, այլև լուրջ վերլուծական ֆորում է, որտեղ կարելի է սպառիչ, օբյեկտիվ ու բազմընտրանքային տեղեկատվություն ստանալ:
Այս մասին «Նովոստի-Արմենիա» գործակալությանը տված հարցազրույցում հայտարարեց ղարաբաղցի քաղաքագետ, Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքով, գործակալությունը նաև զգալի ներդրում ունի Հայաստանում չորրորդ իշխանության ձևավորման գործում, բազմակողմանիորեն լուսաբանում է համահայկական նշանակության հարցեր, ինչով էլ նպաստում է ներհայկական ինտեգրմանն ու բնակչության շահագրգիռ շերտերում պրոֆեսիոնալ մտահորիզոնի ձևավորմանը:
Ղարաբաղցի քաղաքագետը հույս հայտնեց, որ «Նովոստի-Արմենիա» գործակալությունը կպահպանի իր նշակված ոճը և այսուհետ ակտիվ սուբյեկտ կլինի համահայկական տեղեկատվական դաշտում: -0-