Հայաստանում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը բավականին լուրջ հաջողությունների է հասել. Առողջապահության նախարարություն

08.12.2009, 13:52
Հայաստանում ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը բավականին լուրջ հաջողությունների է հասել. Առողջապահության նախարարություն

Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը 20-ամյա գործունեության ընթացքում բավականին լուրջ հաջողությունների է հասել, ասաց ՀՀ Առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

«Զգալիորեն նպաստել է փորձառու և բարձր որակավորում ունեցող աշխատակիցների ամենօրյա քրտնաջան աշխատանքը»,- ասաց նախարարըն երեքշաբթի Կենտրոնի 20-ամյակին նվիրված «ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կենսական խնդիրները» թեմայով համաժողովի ընթացքում:

Քուշկյանը նշեց, որ այսօր Կենտրոնը ժամանակակից կառույց է և, շուրջ 20 տարի գտնվելով ՁԻԱՀ-ի դեմ պայքարի առաջին գծում, համակարգում է տվյալ ոլորտի առողջապահական կառույցների գործունեությունը:  

«Կենտրոնն բացառիկ կառույց է, որը բազմակողմ գործունեություն է ծավալում, այդ թվում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի կանխարգելման, համաճարակաբանական հետազոտությունների, վերջնական կլինիկական և լաբորատոր ախտորոշման, ՁԻԱՀ-ի ամբուլատոր բուժման, ինչպես նաև դիսպանսերային վերահսկողության և վիճակագրական հետազոտությունների, խորհրդատվության ու մոնիթորինգի առումով»,- պարզաբանեց նա: -0-