Հայտնի են դարձել Հայաստանի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում

08.12.2009, 13:03
Հայտնի են դարձել Հայաստանի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում
Հայտնի են դարձել Հայաստանի հավաքականների մրցակիցները Եվրոպայի առաջնություններում

Հայաստանի՝ մինչև 17 և 19 տարեկանների ֆուտբոլի հավաքականները իմացել են Եվրոպայի 2010-2011 թթ.-ի առաջնության ընտրական փուլերի իրենց մրցակիցներին, հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան:

Նախօրեին ՈՒԵՖԱ-ի կենտրոնակայանում անցկացվեց Եվրոպայի մինչև 19 և մինչև 17 տարեկանների 2010-2011թթ. առաջնությունների որակավորման փուլերի վիճակահանությունը: Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 11-րդ խմբում, որտեղ նրա մրցակցիները կլինեն Իսպանիայի, Իսրայելի և Լիտվայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա Լիտվայում` 2010թ. հոկտեմբերի 19-ից 24-ը:

Հայաստանի մինչև 17 տարեկանների հավաքականը ընդգրկվել է 7-րդ խմբում, որտեղ նրա մրցակցիները կլինեն Չեխիայի, Թուրքիայի և Իսլանդիայի ընտրանիները: Մրցաշարը կկայանա Իսլանդիայում` 2010թ. սեպտեմբերի 22-ից 27-ը:-0-