Նոր դեսպանի նշանակումը կնպաստի Հայաստանի ու Բոսնիա և Հերցեգովինայի համագործակցության ընդլայնմանը, երկուշաբթի ասել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Կարինե Ղազինյանը Հայաստանում Բոսնիա և Հերցեգովինայի նորանշանակ դեսպան Ժելկո Յանետովիչին (Želko Janjetović) հավատարմագրերի պատճենի հանձնման ժամանակ:
«Զրուցակիցները կարևորեցին երկու երկրների միջև փոխայցելությունների ակտիվացումը, առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացումը»,- ասված է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայության տրամադրած հաղորդագրության մեջ:
Դեսպանի խնդրանքով փոխնախարարն անդրադարձավ նաև հայ-թուրքական հարաբերությունների և արցախյան հիմնախնդրի կարգավորմանն առնչվող վերջին զարգացումներին:-0-