Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Բրյուսել` մասնակցելու

07.12.2009, 14:51
Հայաստանի արտգործնախարարը կմեկնի Բրյուսել` մասնակցելու

ԵՐԵՎԱՆ, 7 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի արտգործնախարար  Էդվարդ Նալբանդյանը կարճատև այցով կմեկնի Բրյուսել, որտեղ երեքշաբթի կմասնակցի Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների հանդիպմանը, հաղորդում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

«Արևելյան գործընկերությունը» լեհ-շվեդական նախաձեռնություն է՝ ԵՄ հարաբերությունները հետխորհրդային երկրների հետ բարելավելուն ուղղված քաղաքականության շրջանակներում:

«Արևելյան գործընկերությունը» պետք է ընդգրկի Եվրամիության վեց հարևան-երկրներ՝ Ադրբեջանը, Հայաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան և Բելառուսը։ Ծրագրի շրջանակներում ԵՄ հարևան-երկրներին 600 մլն եվրո կտրամադրի 2009-2013 թվականներին։ -0-