Հայաստանն ու Հունգարիան կհամագործակցեն կրթական, գիտական և մշակութային ոլորտներում

03.12.2009, 19:53
Հայաստանն ու Հունգարիան կհամագործակցեն կրթական, գիտական և մշակութային ոլորտներում

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայաստանի կառավարությունը հինգշաբթի նիստում հավանություն է տվել Հունգարիայի հետ կրթական, գիտական և մշակութային ոլորտներում համագործակցության համաձայնագրի ստորագրմանը։

Ներկայացնելով հարցը՝ Հայաստանի կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը նշեց, որ համաձայնագիրը նախատեսում է երկու երկրների միջև համագործակցության խթանումը։

«Համաձայնագիրը թույլ կտա անցկացնել մասնագետների ակտիվ փոխանակում, հաստատել երկկողմ շփումներ, քննարկել միջազգային համագործակցության հնարավորություններ, ինչպես նաև ապահովել Հունգարիայի հայկական համայնքի իրավունքները»,- ասաց Աշոտյանը։ -0-