411.99
4.03
390.88
+22
Եղանակը Երևանում
Հայ

Վրաստանում քանդված հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները կսկսվեն 2010թ. գարնանը

18:43
03 Դեկտեմբերի 2009

Վրաստանում քանդված հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները կսկսվեն 2010թ. գարնանը, հինգշաբթի մամուլի ասուլիսում հայտարարեց Պատմամշակութային արգելոց-թանգարանի և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Սերժիկ Առաքելյանը։

«Նոյեմբերի վերջին Հայաստանի մշակույթի նախարարության մասնագետն այցելեց Թբիլիսի, ծանոթացավ իրավիճակին։ Ձեռք բերվեց պայմանավորվածություն, որ վերականգնողական աշխատանքներին կմասնակցեն Հայաստանից մեկնած մասնագետներ»,- ասաց նա։

Առաքելյանն ընդգծեց, որ եկեղեցու վերականգնման ֆինանսական ծախսերն ամբողջությամբ իր վրա կվերցնի վրացական կառավարությունը։

«Այդ գործընթացում մենք դրական միտում ենք նկատում և հույս ունենք, որ այդ դեպքը նախադեպ կդառնա հայկական և վրացական կողմերի հետագա համագործակցության համար Վրաստանի տարածքում հայկական պատմական հուշարձանների պահպանության գործում»,- ավելացրեց Առաքելյանը։

Թբիլիսիում նոյեմբերի 19-ին փլուզվել է 1356 թ.-ին կառուցված Սբ. Գևորգ հայկական եկեղեցին: Այս առնչությամբ Հայ առաքելական եկեղեցին և մի շարք հասարակական կազմակերպություններ լուրջ քննադատություն հնչեցրեցին հայկական եկեղեցիների և մշակույթի հուշարձանների պահպանության ուղղությամբ  վրացական իշխանությունների անգործության առնչությամբ:  Հայաստանում Վրաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Գրիգոր Տաբատաձեն ՀՀ Ազգային Անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ սբ. Գևորգ եկեղեցին կվերականգնվի մեկ տարվա ընթացքում:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
18:03
28 Սեպտեմբերի 2023
Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար». ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտարարել են, որ Հայաստանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը «ամենաբացասական հետևանքները կունենա երկկողմ հարաբերությունների համար»
17:48
28 Սեպտեմբերի 2023
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
Կրեմլը «թշնամական» է որակել Հռոմի ստատուտի վավերացման մասին Հայաստանի որոշումը
20:54
27 Սեպտեմբերի 2023
Եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան. Պեսկով
Պեսկովը նշել է, որ եթե Ռուբեն Վարդանյանը ՌԴ քաղաքացիություն ունի, ապա Մոսկվան կպաշտպանի նրան
20:10
27 Սեպտեմբերի 2023
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ
18:37
27 Սեպտեմբերի 2023
Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանը միշտ հոգատարությամբ է վերաբերվել Հայաստանի հետ դաշնակցային հարաբերություններին, երբեք չի նախաձեռնել որևէ սրացում և արել է հնարավորը Հայաստանի ժողովրդին ամենադժվար իրավիճակներում աջակցելու համար
16:05
26 Սեպտեմբերի 2023
Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը (ՎԻԴԵՈ)
Կովկասի ինստիտուտի տնօրեն , քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը գնահատել է Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ պատերազմի հավանականությունը. ՎԻԴԵՈ
23:27
25 Սեպտեմբերի 2023
Բայդենը նամակ է հղել Փաշինյանին
ԱՄՆ նախագահը նամակ է հղել Փաշինյանին
10:31
04 Օգոստոսի 2023
Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ. ՌԴ ԱԳՆ
ՌԴ ԱԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հապճեպ ստորագրված խաղաղության պայմանագիրն ապագա հակամարտությունների հիմք կարող է դառնալ
13:59
02 Օգոստոսի 2023
ՀՀ-ում ԵՄ առաքելությունը իր երկրորդ գրասենյակը բացեց Սյունիքում
Այսօր Կապանում բացվել է Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության օպերատիվ գրասենյակը
10:03
01 Օգոստոսի 2023
Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների. ԱՄՆ Պետդեպ
«Երևանն ու Բաքուն պետք է դիմեն բարդ փոխզիջումների: Մենք շարունակում ենք խոսել խաղաղության պայմանագրի մասին, նշել են Պետդեպից