427.88
4.32
402.37
+10
Եղանակը Երևանում
Հայ

Հայաստանն ու Ռուսաստանը կսկսեն ատոմային նոր էներգաբլոկի կառուցումը

15:02
03 Դեկտեմբերի 2009

ՀՀ կառավարությունը հինգշաբթի հավանության է արժանացրել ատոմային նոր էներգաբլոկի կառուցման նպատակով հայ-ռուսական համատեղ ընկերության ստեղծման մասին որոշումը:

«Նախագծով առաջարկվում է հավանության արժանացնել Հայաստանի ատոմային նոր էներգաբլոկի միջուկային կղզյակը ռուսական արտադրության ջրային էներգետիկական ռեակտորային տեղակայանքով կահավորումը», - ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը կառավարության նիստի ժամանակ:

Նախարարի խոսքերով, էներգաբլոկի հզորությունը կկազմի 1060 ՄՎտ, իսկ շահագործման ժամկետը 60 տարի է:

«Ընդունված որոշման կապակցությամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը հանձնարարվել է ռուսական «Ատոմստրոյէքսպորտ» ընկերության հետ համատեղ ստեղծել ձեռնարկություն՝ 60 միլիոն դրամ կանոնադիր կապիտալով: Միաժամանակ կանոնադիր կապիտալի 30 միլիոն դրամը (հայկական մասնաբաժինը) կապահովվի Հայաստանի էներգետիկ ոլորտում գործող ընկերությունների եկամտի հաշվին», - ասաց Մովսիսյանը: Նրա խոսքերով, միջուկային կղզյակի համար սարքավորումների պատվերը կներկայացվի համապատասխան ռուսական ընկերություններին:

Միաժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը նշեց, որ այսօր ընդունված քաղաքական որոշմամբ համաձայնություն է տրվում ռուսական գործընկերների հետ հավասար հիմունքներով համատեղ ձեռնարկության ստեղծման համար:

«Դա ներառված է Ազգային անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հաստատված Ատոմային նոր էներգաբլոկի կառուցման ռազմավարության մեջ», - ասաց Սարգսյանը:

Հայաստանը նախատեսում է ԱԷԿ-ի նոր բլոկ կառուցել՝ մոտավորապես 1000 ՄՎտ հզորությամբ, և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների տվյալների համաձայն՝ այս նախագիծը կարժենա մոտ 5 մլրդ դոլար։ Այս նախագծի իրականացման համար արտասահմանյան կապիտալ ներգրավելու նպատակով 2006թ. ՀՀ խորհրդարանն օրենսդրությամբ անվավեր ճանաչեց նոր ատոմային բլոկների պետական մենաշնորհի իրավունքը։ Շինարարական աշխատանքները ծրագրվում է սկսել 2011թ.-ի սկզբից։

Մեծամոր քաղաքում գործող հայկական ԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976-ին։ Ներկայում գործում է կայանի միայն երկրորդ բլոկը՝ 407,5 ՄՎտ հզորությամբ:

ԱԷԿ-ի ֆինանսական հոսքերը 2003—2013թթ. հանձնված են «ԻՆՏԵՐ ՌԱՈ ԵԷՍ» ՓԲԸ-ի հավատարմագրային կառավարմանը, որի սեփականատերը ռուսական «Ռոսատոմ» պետական կորպորացիան է։ Հայկական ԱԷԿ-ը, մասնագետների գնահատականներով, կարող է գործել մինչև 2016թ.-ը։--0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:08
02 Նոյեմբերի 2023
Կոպենհագենի ձևաչափին մասնակցությունը պաշտոնական Երևանի ցուցադրական հակառուսական ժեստ է. Զախարովա
Զախարովան հայտարարել է, որ Կոպենհագենի ձևաչափով հանդիպմանը Հայաստանի մասնակցությունը պաշտոնական Երևանի կողմից ցուցադրական հակառուսական ժեստ է
10:11
02 Նոյեմբերի 2023
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը
Հայաստան կժամանի Գերմանիայի ԱԳ նախարարը
19:13
26 Հոկտեմբերի 2023
Հայաստանը հստակ դիրքորոշում չունի Մեղրու ճանապարհի վերաբերյալ. ՌԴ փոխվարչապետ
Գնահատվում էր, որ Հայաստանի տարածքով երկաթուղին կլինի 42 կմ, իսկ Իրանի տարածքով, որքանով ինձ հայտնի է, երկաթուղին մոտ 50 կմ է: Ահա և ամբողջ տարբերությունը, ասել է Օվերչուկը
13:44
26 Հոկտեմբերի 2023
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
Փաշինյանը ներկայացրել է խաղաղության երկու կարևոր սկզբունքները, որոնց շուրջ համաձայնություն է ձեռք բերվել Ադրբեջանի հետ
23:09
25 Հոկտեմբերի 2023
Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չենք տեսել․ Փաշինյան
Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում Ռուսաստանի ռազմական ներկայության առավելություններ չեն տեսել
18:18
25 Հոկտեմբերի 2023
Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին․ Կանադայի արտգործնախարար
Կանադայի ԱԳ նախարարն այսօր Երևանում հայտարարել է, որ Ադրբեջանի դեմ հնարավոր պատժամիջոցների հարցն այժմ դրված է սեղանին
14:41
25 Հոկտեմբերի 2023
ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա․ Պեսկով
Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ–ն շարունակում է շփումները Հայաստանի և Ադրբեջանի հետ, բայց դեռ առաջընթաց չկա
11:56
25 Հոկտեմբերի 2023
Հոկտեմբերի վերջին Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպում տեղի չի ունենա
ԵՄ հատուկ ներկայացուցիչը դա պատճառաբանել է ժամանակի սղությամբ
10:47
25 Հոկտեմբերի 2023
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող ԼՂ նախկին նախագահներին ու մյուս անձանց
Տեսակցությունների շրջանակներում տրվել է հնարավորություն յուրաքանչյուրին՝ կապ հաստատել իրենց հարազատների հետ
22:12
24 Հոկտեմբերի 2023
ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է ՀՀ ԱԳՆ
13:09
24 Հոկտեմբերի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները Թեհրանում ոչ պաշտոնական շփում են ունեցել
Արարատ Միրզոյանը Թեհրանում ոչ պաշտոնական շփում է ունեցել Բայրամովի հետ
10:06
24 Հոկտեմբերի 2023
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել
«3+3» տարածաշրջանային հարթակի երկրորդ հանդիպումից հետո համատեղ հայտարարություն է ընդունվել