414.33
4.75
386.75
+26
Եղանակը Երևանում
Հայ

Թուրքիան փորձում է հետաձգել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը

14:29
03 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թուրքիան, ձգձգելով հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, փորձում է հետաձգել ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, կարծում է Ազգային և ռազմավարական ուսումնասիրությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Գիրագոսյանը:

«Թուրքիայի խորհրդարանը կփորձի ձգձգել արձանագրությունների վավերացման գործընթացը մինչև 2010 թ.-ի փետրվար-մարտը, որպեսզի կանխի ապրիլին ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այդ դեպքում ԱՄՆ-ն դժվար թե ապրիլին ճանաչի Հայոց ցեղասպանությունը (ապրիլի 24-ը նշվում է որպես Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր)՝ համարելով այդ պահը չափազանց «նուրբ» այդ հարցի համար», - ասաց փորձագետը:

Գիրագոսյանը ընդգծեց, որ այժմ Թուրքիայի վրա մեծ ճնշում է գործադրվում ԱՄՆ-ի և Եվրոպայի կողմից, որպեսզի նա վավերացնի արձանագրությունները, և դեկտեմբերի 7-ին Վաշինգտոնում կայանալիք Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպման ժամանակ այդ հարցն անպայման կքննարկվի:

Փորձագետի կարծիքով, Թուրքիայի կողմից արձանագրությունները չվավերացնելը կաջակցի ցեղասպանության միջազգային ճանաչմանը: «Ցեղասպանության զոհերի արյունը Թուրքիայի վրա է, և ոչ մի ամերիկյան օճառ չի կարող լվանալ այն», - ընդգծեց նա: Նրա խոսքերով, դեկտեմբերի 7-ը Թուրքիայի խորհրդարանի արտաքին կապերի կոմիտեի համար վերջնաժամկետ է արձանագրությունների շուրջ որոշում ընդունելու հարցում:

Գիրագոսյանը նաև նշեց, որ Թուրքիայի կողմից արձանագրությունները չվավերացնելը կանդրադառնա այդ երկրի միջազգային հեղինակության վրա, և առաջին հերթին՝ ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների վրա:

Միաժամանակ Գիրագոսյանը կոչ արեց հայկական կողմին մտածել այն գնի մասին, որը նա պետք է վճարի Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և սահմանի բացման դիմաց, առաջին հերթին՝ ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում: Գիրագոսյանը ուշադրություն դարձնեց այն փաստին, որ ոչինչ չի խանգարում Թուրքիային ցանկացած պահի կրկին փակել Հայաստանի հետ սահմանը:

Նա ընդգծեց, որ հայ-թուրքական սահմանի բացումն ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը կախված է Թուրքիայի ներքին քաղաքականությունից, որի վրա ոչ ԱՄՆ-ն, ոչ Եվրոպան չեն կարող ազդել:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները բավականին լարված էին մինչև վերջին ժամանակները, երբ երկու երկրի արտգործնախարարները հոկտեմբերի 10-ին Ցյուրիխի համալսարանում ստորագրեցին «Դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին արձանագրությունը» և «Երկկողմ հարաբերությունների զարգացման մասին արձանագրությունը»: Փաստաթղթերը ստորագրումից հետո պետք է հավանության արժանանան երկու երկրների խորհրդարանների կողմից:

Հայաստանի և Թուրքիայի միջև չկան դիվանագիտական հարաբերություններ, իսկ 1993-ից, պաշտոնական Անկարայի նախաձեռնությամբ, փակ է հայ-թուրքական սահմանը։

Երկու երկրի միջև բարդ հարաբերությունները պայմանավորված են մի շարք հանգամանքներով, որոնք կապված են, մասնավորապես, Անկարայի՝ ադրբեջանական դիրքորոշման պաշտպանությամբ ղարաբաղյան հարցում, ինչպես նաև Թուրքիայի սուր արձագանքի հետ 1915 թվականին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
11:48
07 Հունիսի 2023
Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է ՌԴ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունիսի 7-9-ն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն
14:15
06 Հունիսի 2023
Փոխվարչապետը ԵՄ պաշտոնյայի հետ քննարկել է Երասխ-Ջուլֆա-Մեղրի-Հորադիզ երկաթուղային հաղորդակցության վերականգման հեռանկարները
Քննարկվել են նաև սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի հետագա աշխատանքների հետ կապված հարցեր
16:02
05 Հունիսի 2023
Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների քննարկումները կմեկնարկեն հունիսի 12–ին Վաշինգտոնում. ԱԳՆ
Հայաստանն ու Ադրբեջանը հարաբերությունների հաստատման ու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները կշարունակեն արտաքին գործերի նախարարների մակարդակով
11:42
05 Հունիսի 2023
Հնարավոր է` մինչև տարեվերջ ունենանք խաղաղության պայմանագիր. ԱԽ քարտուղար (ՎԻԴԵՈ)
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի բացառում, որ մինչև տարեվերջ կարող է կնքվել խաղաղության պայմանագիրը. ՎԻԴԵՈ
15:27
01 Հունիսի 2023
Եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. Ալեն Սիմոնյան (ՎԻԴԵՈ)
Ալեն Սիմոնյանը հայտարարել է, որ եթե Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունը տեղի չունենա, խնդիրը չի լուծվելու, այլ տարբերակը ցեղասպանությունն է. ՎԻԴԵՈ
13:10
01 Հունիսի 2023
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերը կքննարկեն հայ–ադրբեջանական սահմանի հատման կարգը
00:00
29 Մայիսի 2023
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին Թուրքիայի նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
Փաշինյանը շնորհավորել է Էրդողանին վերընտրվելու կապակցությամբ
01:10
26 Մայիսի 2023
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
Ի՞նչ են պայմանավորվել Պուտինը, Փաշինյանն ու Ալիևը Մոսկվայում. ավարտվել են եռակողմ բանակցությունները Մոսկվայում
23:47
25 Մայիսի 2023
Մոսկվայում մեկնարկել է Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպումը
Մոսկվայում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը
23:37
25 Մայիսի 2023
Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է սկսել տարածաշրջանի բոլոր տրանսպորտային, տնտեսական կապերն ու հաղորդակցությունների ապաշրջափակումը
Հայաստանը շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմամբ, ասել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ
21:11
25 Մայիսի 2023
Փաշինյանն ու Ալիևը վեճի բռնվեցին Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը (ՎԻԴԵՈ)
Փաշինյանի և Ալիևի միջև լեզվակռիվ տեղի ունեցավ Եվրասիական տնտեսական խորհրդի նիստի ժամանակ. լեզվակռվին միջամտեց Պուտինը. ՎԻԴԵՈ
15:48
25 Մայիսի 2023
Պուտին. Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է
Պուտինը հայտարարել է, որ Հայաստանը ԵԱՏՄ–ի շրջանակում համագործակցության գլխավոր շահառուն է