ՀՀ կառավարությունը Կարմիր բլուրի պահպանման ծրագիր կներկայացնի

02.12.2009, 19:31
ՀՀ կառավարությունը Կարմիր բլուրի պահպանման ծրագիր կներկայացնի
ՀՀ կառավարությունը Կարմիր բլուրի պահպանման ծրագիր կներկայացնի

ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. ՀՀ կառավարությունն առաջիկա ամիսների ընթացքում կներկայացնի Կարմիր բլուրի պահպանման ծրագիրը, չորեքշաբթի լրագրողներին ասաց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ Կարմիր բլուր կատարած այցի ընթացքում:

Վարչապետին ուղեկցում էին Երևանի քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը, մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Երևանի «Էրեբունի» թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

«Մենք պետք է կարողանանք մշակել այնպիսի ռազմավարությունը, որը մեզ թույլ կտա մի կողմից պահպանել մեզ հասած պատմական ժառանգությունը, մյուս կողմից՝ հասկանալ, թե ինչպես է պետք այս ամենը զարգացնել, ինչպես գիտությունը, այնպես էլ զբոսաշրջությունը»,- ասաց Սարգսյանը:

Վարչապետը նշեց, որ կառավարությունը պետք է այնպիսի ռազմավարական ռազմավարություն մշակի «Կարմիր բլուրի համար, որն իր մեջ կներառի գիտական մասը՝ պեղումներ, համագործակցություն աշխարհի լավագույն գիտահետազոտական կենտրոնների հետ, նաև կխթանի զբոսաշրջության զարգացմանը:

Նա նաև ընդգծեց, որ այդ հարցը կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում, և հայտնեց, որ վարչապետի վերահսկողության ծառայությունն այս տարի Կարմիր բլուրի համապատասխան հետազոտություն է կատարել, որպեսզի պարզի, թե ինչպիսին է իրավիճակը տարածքի պահպանման , անօրինական շինությունների , շինարարական աղբի առումով:-0-