Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կապված է ղարաբաղյան հարցում առաջընթացի հետ. «Հրապարակ»

02.12.2009, 11:28
Հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կապված է ղարաբաղյան հարցում առաջընթացի հետ. «Հրապարակ»

Հայաստանի նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանը հայտարարել է, որ բոլորի համար ակնհայտ է, որ հայ-թուրքական արձանագրությունների վավերացումը կապված է ղարաբաղյան հարցում առաջընթացի հետ, գրում է «Հրապարակ» թերթը:

Արզումանյանի խոսքերով՝ Թուրքիայում և Ադրբեջանում այդ առաջընթացները կապում են միայն հայկական կողմի փոխզիջումների հետ:

Միաժամանակ միջազգայն հանրությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորումը տեսնում է միայն Մադրիդյան սկզբունքների հիման վրա, սակայն դրանք անընդունելի են և Հայաստանի, և ԼՂՀ-ի համար:-0-