412.94
6.7
405.96
+30
Եղանակը Երևանում
Հայ

Հայտնի հայ գեներալները դիմել են նախագահին՝ մարտյան անկարգությունների համար դատապարտված ղարաբաղյան պատերազմի մասնակցին ազատ արձակելու խնդրանքով

19:56
01 Դեկտեմբերի 2009

ԵՐԵՎԱՆ, 1 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Հայ հայտնի զորավարներ, գեներալ-գնդապետ Գուրգեն Դարիբալթյանն ու գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը դիմել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ հորդորելով աջակցել Ղարաբաղյան պատերազմի մասնակից, խորհրդարանի նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի ազատ արձակմանը, որը 2008 թ.-ի մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգությունների համար երկարաժամկետ ազատազրկման է դատապարտվել։

Նախագահին ուղղված իրենց դիմումի մեջ գեներալները նշել են, որ տևական անազատության մեջ կտրուկ վատացել է ազատամարտիկ, մարտական երկրորդ աստիճանի խաչի ասպետ, սիրված հրամանատար, արցախյան ազատամարտի նվիրյալ Սասուն Միքայելյանի առողջական վիճակը:  

«Անկախ այն բանից, թե ինչ հանգամանքների պատճառով է նա հայտնվել անազատության մեջ, ըստ էության, վտանգված է մարդկային կյանք, մի մարդու կյանք, որն անմնացորդ նվիրված է եղել արցախյան ազատամարտին և մեր երկրի սահմանների պաշտպանությանը»,- ասվում է ուղերձում:

Գեներալները խնդրել են նախագահին, օգտվելով ՀՀ նախագահի իր լիազրություններից, միջնորդել Սասուն Միքայելյանին առողջության բերումով ազատել պատժի հետագա կրումից:

Միքայելյանն անցնում էր 2008 թ.-ի մարտի 1-2-ին Երևանում զանգվածային անկարգությունների մասին քրեական գործով և մեղավոր է ճանաչվել ՀՀ ՔՕ 225-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով:

Միքայելյանը հունիսի 19-ին ՀՀ ԱԺ հայտարարած համաներման տակ չի ընկել։

Փետրվարի 20-ից Երևանի կենտրոնում, ՀՀ նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ, ընդդիմությունն անցկացնում էր հանրահավաքներ՝ բողոքելով փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների արդյունքների դեմ, որոնցում հաղթանակ էր տարել վարչապետ Սերժ Սարգսյանը։ Մարտի 1-2-ի բողոքի ցույցերը վերածվել են անկարգությունների և ցուցարարների ու իրավապահ մարմինների միջև բախումների, որոնց հետևանքով զոհվել է տասը քաղաքացի և վիրավորվել 265-ը։-0- 

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
16:29
11 Օգոստոսի 2022
ԱԳՆ–ն մեկնաբանե, է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությունները
ԱԳՆ–ն մեկնաբանե, է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպման մասին տեղեկությունները
15:36
11 Օգոստոսի 2022
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է մինչև օգոստոսի վերջ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ կազմակերպելու պլանների մասին
ՌԴ ԱԳՆ-ն հայտնել է մինչև օգոստոսի վերջ Հայաստանի և Ադրբեջանի հետ շփումներ կազմակերպելու պլանների մասին
14:38
11 Օգոստոսի 2022
ՌԴ ԱԳՆ–ն հրաժարվել է հրապարակել Լաչինի միջանցքի հետ կապված պայմանավորվածությունները
ՌԴ ԱԳՆ–ն հրաժարվել է հրապարակել Լաչինի միջանցքի հետ կապված պայմանավորվածությունները
09:50
11 Օգոստոսի 2022
Իրանը կհակազդի իր սահմանները փոխելու ցանկացած փորձի. Իրանի նախագահը' Փաշինյանի հետ հեռախոսազրույցում
Իրանը կհակազդի իր սահմանները փոխելու ցանկացած փորձի. Իրանի նախագահը' Փաշինյանի հետ հեռախոսազրույցում
23:11
09 Օգոստոսի 2022
Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. ԶԼՄ
Բաքվում հայտարարել են, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև կապ կհաստատվի Իրանի տարածքով. ԶԼՄ
11:25
09 Օգոստոսի 2022
Էրդողանը կառուցողական է համարել Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ու նշել է կայունության հասնելու պայմանները
Էրդողանը կառուցողական է համարել Փաշինյանի հետ հեռախոսազրույցն ու նշել է կայունության հասնելու պայմանները
20:09
05 Օգոստոսի 2022
ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում իրավիճակի կայունացմանը
ԱՄՆ պետքարտուղարը Փաշինյանի հետ զրույցում պատրաստակամություն է հայտնել աջակցելու Արցախում իրավիճակի կայունացմանը
14:14
05 Օգոստոսի 2022
«Իբր դա հպարտանալու բան է». ամերիկացի սենատորը վրդովված է, որ Ադրբեջանը «հպարտանում է» Արցախին հասցված ավիահարվածներով
«Իբր դա հպարտանալու բան է». ամերիկացի սենատորը վրդովված է, որ Ադրբեջանը «հպարտանում է» Արցախին հասցված ավիահարվածներով
12:35
04 Օգոստոսի 2022
«Պատրաստ ենք, թող գան, հատեն, գնան Նախիջևան». հենց այսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկել դեպի Նախիջևան. Փաշինյան (ՎԻԴԵՈ)
Փաշինյան. այսօր պաշտոնապես ասում եմ. այսօր Ադրբեջանը մի քանի կետերով կարող է հատել Հայաստանի սահմանը և երթևեկությունն իրականացնել դեպի Նախիջևան. ՎԻԴԵՈ
23:43
03 Օգոստոսի 2022
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին (ՎԻԴԵՈ)
Իրանն ուժեր է տեղափոխում Ադրբեջանի հետ սահման Արցախում իրավիճակի սրացման ֆոնին. ՎԻԴԵՈ
13:54
03 Օգոստոսի 2022
Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղարը շեշտում է, որ Արցախը Հայաստանի հետ կապող երթևեկությունը Լաչինի միջանցքի փոխարեն այլ երթուղով կազմակերպելու Ադրբեջանի պահանջը լեգիտիմ չէ
15:58
02 Օգոստոսի 2022
Միրզոյանն ու Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել
Միրզոյանն ու Լավրովն այսօր հեռախոսազրույց են ունեցել