Հայաստանի ոստիկանությունը հերքում է գերատեսչության ղեկավար Ալիկ Սարգսյանի հրաժարականի մասին լուրերը:
Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Ոստիկանության տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչությունից, վերջին շրջանում որոշ ԶԼՄ-ներ տեղեկատվություն են տարածել այն մասին, որ Ոստիկանության պետը իբր7 թե հրաժարականի դիմում է ներկայացրել:
«Պաշտոնապես հայտարարում ենք, որ այդ լուրերը մտացածին են և իրականությանը չեն համապատասխանում։ Ալիկ Սարգսյանը հրաժարականի դիմում չի ներկայացրել և շարունակում է իրականացնել ոստիկանության պետի իր գործառույթները»,- ասվում է հաղորդագրության մեջ։--0--